«Չեմ տեսնում եկեղեցուց հեռանալու որևէ կանոնական կամ բարոյական հիմք»․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան

Լուրեր

31.05.2026 | 13:33
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով
31.05.2026 | 13:15
«Գեներալական դաշույնով» պարգևատրելու հանդիսավոր արարողություն` ՊՆ-ում
31.05.2026 | 12:30
Գունեղ օր փոքրիկների համար․ ՆԳ նախարարությունը հրավիրում է միասին նշելու հունիսի 1-ը
31.05.2026 | 12:16
Կալանավորել ենք անձի, որն ընտրակաշառքի դիմաց արտերկրից ժամանել է ՀՀ, ընտրություններին մասնակցելու. ՀԿԿ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
31.05.2026 | 11:40
Honda մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և բռնկվել
31.05.2026 | 11:24
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
31.05.2026 | 11:15
Հոկեյի աշխարհի առաջնությունում հայտնի են եզրափակիչի մասնակիցները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.05.2026 | 10:52
Հրշեջ-փրկարարները մարել են տան տանիքում բռնկված հրդեհը
31.05.2026 | 10:35
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
31.05.2026 | 10:20
Քաղաքացիները կարո՞ղ են հետ ստանալ «կարմիր գծերի» համար վճարված գումարները․ ուժի մեջ է մտել Վարչական դատարանի որոշումը
31.05.2026 | 10:11
NBA-ի գործող չեմպիոնը դուրս է եկել եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.05.2026 | 09:45
Արման Ծառուկյանը տպավորիչ հաղթանակ տարավ RAF-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 23:02
ՊՍԺ-ն երկրորդ տարին անընդմեջ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 19:53
«Յունիսպորտը»` ֆուտզալի Հայաստանի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 19:40
«Լիվերպուլը» մնաց առանց գլխավոր մարզիչի
Բոլորը

«Պետք է հասկանանք՝ շրջանառվող գրությունը արդյոք վավերական է, թե՞ ոչ»,- այս մասին Մայր Աթոռում News.am-ի և 24news-ի հետ զրույցում նշեց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ անդրադառնալով ժամեր առաջ հրապարակված եպիսկոպոսաց հայտարարությանը, որում անդրադարձ է կատարվում դիվանապետին վերագրվող ինտիմ տեսանյութերին։

Նրա խոսքով՝ հայտարարության վավերականությունը կարող են հաստատել այն անձինք, որոնց անունները շրջանառվում են․ «Երբ որ դա կհաստատվի, այն ժամանակ իմ ասելիքները կասեմ»։

Կաթողիկոսի կողմից ստեղծվել էր հանձնախումբ՝ «Համացանցում տարածված Գերշ․ Տ․ Արշակ արքեպս․ Խաչատրյանին վերագրվող անպարկեշտ տեսանյութերն ուսումնասիրելու և դրանց առնչությամբ եզրակացություն ներկայացնելու նպատակով»։ Նշվում է, որ նոյեմբերի 25-ին ՔԿ-ի կողմից հանձնախմբին են տրամադրվել հիշյալ փորձաքննության արդյունքները, որոնք հաստատում են Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի իսկությունը։

«Ինձ հայտնի չէ փորձաքննություն, ինձ հայտնի չէ փորձաքննության եզրակացություն։ Եվ ինձ մոտ բնական հարց է առաջանում, եթե ես ուղղակիորեն ներգրավված եմ ակամա այս պրոցեսի մեջ, ինձ հայտնի չէ որևէ փորձաքննության եզրակացություն, ինչպե՞ս կարող է երրորդ, չորրորդ, գործին չառնչվող անձանց ձեռքին այդպիսի փորձաքննություն լինել»,-նշեց նա։

Լրագրողներից մեկը նշեց, որ զրուցել է Արթիկի թեմի առաջնորդի հետ, նրա անունը հայտարարության մեջ կա, սակայն չկա ստորագրությունը․ «Նշեց՝ քանի դեռ իր ստորագրությունը չկա, մեկնաբանություն էլ չունի, այսինքն հավաստեց, որ ծանոթ է տեքստին, իր անունը այդտեղ կա, բայց ինքը չի ստորագրել»։

Ի պատասխան արքեպիսկոպոսը նշեց․ «Ես Արթիկի թեմի առաջնորդի հետ չեմ խոսել, չեմ կարող մեկնաբանություններ անել»։

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի խոսքով՝ ամբողջը եկեղեցու դեմ, եկեղեցականների դեմ իրականացվող արշավի ցայտուն դրսևորում է։

«Մնացյալը, ինչպես ասում են, տեխնիկայի և տեխնոլոգիաների հարց է։ Ես, անկեղծորեն ասած, չեմ ցանկանում իմ դերակատարությունը որևէ ձևով գերագնահատել և կարծում եմ իրականության մեջ գերագնահատում են իմ դերակատարությունը։ Ես ընդամենը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շարքային արքեպիսկոպոսներից մեկն եմ, որ ունի իր դիրքորոշումը, իր կեցվածքը, որը, հավանաբար, շատերին դուր չի գալիս։ Ես շատ բնական եմ համարում դա, որովհետև ինձ էլ շատերի դիրքորոշումը դուր չի գալիս։ Բայց, ի տարբերություն ինձ, մարդիկ, ովքեր ունեն լծակներ, ռեսուրսներ, հետևողականորեն որոշել են իրենց դուր չեկող դիրքորոշումներով հանդես եկող անձին ոչնչացնել։ Ժամանակը ցույց կտա՝ ինչպես կստացվի»,-ասել է նա։

Լրագրողի հարցին՝ հնարավո՞ր է ինչ-որ պահի որոշի հեռանա եկեղեցուց՝ այս իրավիճակը հանգստացնելու, մեղմելու համար, դիվանապետը պատասխանեց․ «Ինչու՞ համար հեռանամ։ Ես ասում եմ՝ ցանկացած որոշման տակ պետք է լինի իրավական, կանոնական, բարոյական կամ գեթ տրամաբանական հիմք։ Ես ոչ մի տեսանկյունից նման հիմք չեմ տեսնում այդտեղ։ Ես ինչ-որ որոշում պիտի կայացնեմ, որովհետև ինչ-որ մարդիկ այդպես են ցանկանում։ Դա դուք ճի՞շտ եք համարում»,-նշել է նա։

Լրագրողներից մեկի հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է կաթողիկոսի գահը «հեղինակավոր, անխոսցելի եպիսկոպոսի փոխանցելու հնարավորությունը», որը կդիմադրեր «իշխանության բռնաճնշումներին», արքեպիսկոպոս Խաչատրյանը պատասխանեց․ «Լուսավորչի գահը ընծա չի, որ Կաթողիկոսը կամավորաբար իր նախընտրությամբ որևէ եպիսկոպոսի, արքեպիսկոպոսի նվիրաբերի։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Լուսավորչի գահին բազմել է Ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ և Ազգային-եկեղեցական ժողովն է ի զորու Կաթողիկոս ընտրելու»։

Եվգենյա Համբարձումյան