Ալիկ Սարգսյանի որոշմամբ ու Դավիթ Լոքյանի կնքած պայմանագրով ապօրինի օտարված 13 հազար 268 հեկտար մակերեսով հողատարածքները վերադարձվել են ՀՀ-ին. Դատախազություն

Լուրեր

05.12.2025 | 18:14
Ռուսաստանը և Հնդկաստանը համատեղ ձեռնարկություն կստեղծեն՝ ռուսական զենքի սպասարկման համար
05.12.2025 | 18:13
«Թմրամիջոցն իրացվել է Մայր Աթոռի դիվանատան ընդունարանում». ՔԿ-ն՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործի մասին
05.12.2025 | 18:05
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը
05.12.2025 | 18:00
«Թրամփի ուղին» կքննարկվի միջազգային իրավաբանական ընկերության հետ //3-ամյա հնդիկը՝ ՖԻԴԵ-ի վարկանիշում․ ԼՈՒՐԵՐ
05.12.2025 | 17:52
Փաշինյանն ու Մերցը դեկտեմբերի 9-ին բանակցություններ կանցկացնեն Բեռլինում
05.12.2025 | 17:44
Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻԲԱ-ի դասակարգման աղյուսակում
05.12.2025 | 17:36
Հայաստանը միացել է մաթեմատիկայի և բնական գիտությունների միջազգային ուսումնասիրության TIMSS 2027 հետազոտությանը
05.12.2025 | 17:23
Ամենաբարձր վարձատրությամբ մարզուհիները 2025-ին
05.12.2025 | 17:14
Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրություն կպահանջվի
05.12.2025 | 17:03
Որքան մարդ է ծնվել և մահացել ՀՀ-ում 2024 թվականին
05.12.2025 | 16:54
Սյունիքի մարզպետը ՀՀ նախագահին ներկայացրել է մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված նախաձեռնությունները
05.12.2025 | 16:45
Թյուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարը խոսել է «Զանգեզուրի միջանցքի» առանցքային նշանակությունից
05.12.2025 | 16:37
Փաշինյանը ՄԹ պաշտպանության պետնախարարի հետ քննարկել է TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերը
05.12.2025 | 16:28
Մոդին հայտարարել է, որ Պուտինի հետ պարբերաբար քննարկում է Ուկրաինան
05.12.2025 | 16:19
Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենի հետ քննարկել է ապատեղեկատվությանն արդյունավետ հակազդելու մեխանիզմները
Բոլորը

Factor.am-ը նոյեմբերի 11-ին տեղեկացրել էր, որ Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանը շուրջ 5330 հա մակերեսով հողատարածքը 49 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել էր Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Վարդգես Մաթևոսյանին, 2005-2007 թվականներին Տարածքային կառավարման նախարարի պաշտոնը զբաղեցրած Հովիկ Աբրահամյանի վարորդին և իրեն պատկանող«Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերությանը: ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված հարցերից մեկով՝ ուժը կորցրած է ճանաչվել Կառավարության 2006 թվականի ապրիլի 6-ի N 479-Ա որոշումը և Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել 13 հազար 268 հեկտար մակերեսով հողատարածքի նկատմամբ։

Դատախազությունից հիշեցնում են, որ Արարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել էր Արարատի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող՝ շուրջ 5330 հա մակերեսով հողատարածքները «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու փաստաթղթերը:

«Ուսումնասիրության արդյունքում պարզվել էր, որ Արարատի նախկին մարզպետը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, իրավական ակտերի պահանջների խախտմամբ, պետական սեփականություն հանդիսացող բնապահպանական հողերից շուրջ 5330 հա մակերեսով հողատարածքը 49 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել էր Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամին, 2005-2007 թվականներին Տարածքային կառավարման նախարարի պաշտոնը զբաղեցրած անձի վարորդին և Արարատի նախկին մարզպետին պատկանող, շահույթ ստանալու նպատակով հիմնադրված «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերությանը:

5330 հա մակերեսով հողատարածքի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 158 միլիոն 263 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 60 միլիարդ 553 միլիոն 218 հազար դրամ է:

Ուսումնասիրության արդյունքներով՝

  • Դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել Կադաստրի կոմիտեին՝ «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերության և Արարատի նախկին մարզպետի միջև 2006 թվականի հոկտեմբերի 11-ին կնքված պայմանագրի միակողմանի լուծման պետական գրանցում կատարելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Միջնորդագրի հիման վրա՝ 2025 թվականի սեպտեմբերի 19-ին կատարվել է նշված հողատարածքների անհատույց օգտագործման իրավունքի դադարեցման պետական գրանցում:
  • Դատախազը 2025 թվականի սեպտեմբերի 22-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե: Հաղորդման հիման վրա՝ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ (Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս) (3 դրվագ)):

Դատախազությունում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել էր նաև, որ 2006 թվականի հուլիսի 1-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարը (2003-2008 թթ․ գյուղատնտեսության նախարար՝ Դավիթ Լոքյան), ի կատարումն Կառավարության 2006 թվականի ապրիլի 6-ի N 479-Ա որոշման, 49 տարի ժամկետով կնքել է Վայոց ձորի մարզի Ջերմուկի անտառպետության 4118 հեկտար և Եղեգիսի անտառպետության 3620 հեկտար տարածքների անհատույց օգտագործման պայմանագիր: Պայմանագիրը կնքվել է առանց նոտարական վավերացման, սահմանված ժամկետում պետական գրանցման չի ներկայացվել, հետևաբար՝ առոչինչ է:

Այսպիսով, Կառավարության 2006 թվականի ապրիլի 6-ի N 479-Ա որոշման մեջ նշված հողերից՝

  • 5330 հեկտարն այլևս Ընկերությանն անհատույց օգտագործման հանձնված չէ:
  • 4118 հեկտարի և 3620 հեկտարի մասով կնքված պայմանագիրն առոչինչ է:

Վերոշարադրյալի հիման վրա՝ ուժը կորցրած է ճանաչվել Կառավարության N 479-Ա որոշումը»,- ասված է հաղորդագրությունում։