Ասիական զարգացման բանկը պատրաստակամ է Երևանի քաղաքապետարանի հետ արդիականացնել տրանսպորտային ցանցը

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի ներկայացուցչության տարածաշրջանային տնօրեն Շեյն Ռոզենտալի գլխավորած պատվիրակության հետ. տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

Անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի և Ասիական զարգացման բանկի միջև հաստատված համագործակցությանը՝ Հրաչյա Սարգսյանը կարևորել է բոլոր այն ծրագրերի իրականացումը, որոնք միտված են Երևանի զարգացմանը, բնակիչների բարեկեցությանն ու հարմարավետության ապահովմանը: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը ներկայացրել է առաջնահերթությունները և նշել, որ քաղաքապետարանը հետաքրքրված է տրանսպորտային համակարգի բարեփոխումներին ուղղված ծրագրային առաջարկներով: Մասնավորապես՝ տրանսպորտային ցանցի արդիականացում, այլընտրանքային տրանսպորտային միջոցների (հեծանիվներ, էլեկտրամոբիլներ և այլն) ներգրավում, ավտոկայանատեղիների կազմակերպում, ուղղություններ, որոնք կարող են միասնական մոտեցմամբ լուծումներ տալ ոլորտում առկա խնդիրներին:

Կարևորելով համագործակցության ընդլայնման գործում Երևանի քաղաքապետարանի պատրաստակամությունը՝ Ասիական զարգացման բանկի ներկայացուցչության տարածաշրջանային տնօրենը նկատել է, որ նոր հնարավորություններ են բացվել Երևանի առջև, ինչը ողջունելի է նաև արդյունավետ համագործակցության ընդլայնման առումով: Շեյն Ռոզենտալն ընդգծել է, որ բանկը պատրաստակամ է լինել քաղաքապետարանի գործընկերն ու աջակիցը և մասնակցել նախանշված նոր ծրագրերի իրագործմանը:

Խոսելով հնարավոր համագործակցության ուղղությունների մասին՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը հատկանշել է նաև «Խելացի քաղաք» հայեցակարգի ներդրումը, որը հնարավորություն կտա քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ապահովել արդյունավետ կառավարում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն