Կրթության և գիտության նախարարը հովանավորյալ կադրեր չունի. ԿԳՆ-ն՝ ՀՔԱ-ի հաղորդագրության մասին

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

Արձագանքելով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրությանը` Վանաձորի թիվ 16 հիմնական դպրոցի մի խումբ ուսուցիչների բողոքի վերաբերյալ, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ վերոնշյալ դպրոցի 12 մանկավարժ դեռևս այս տարվա սեպտեմբերի 18-ին դիմել էին ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին: Նրանք ներկայացրել են դպրոցում ստեղծված իրավիճակն ու առկա խնդիրները, և դրանով պայմանավորված` իրենց դժգոհությունն արտահայտել դպրոցի տնօրեն Նաիրա Հարությունյանի գործունեության վերաբերյալ: Նախարարի հանձնարարությամբ դիմումը հասցեագրվել էր Կրթության տեսչական մարմին` ուսումնասիրության: Տեսչական մարմինը, կատարելով բարձրացված խնդիրների ուսումնասիրություն, համապատասխան գրությամբ դիմել էր ՀՀ Լոռու մարզպետարան` տեղեկացնելով, որ մանկավարժների կողմից բարձրացված խնդիրները դուրս են տեսչական մարմնի լիազորությունների շրջանակներից: Լոռու մարզպետի կողմից ստացվել է պատասխան գրություն, որում, մասնավորապես, նշվում է. «Դիմումը քննարկվել է Վանաձորի թիվ 16 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ում` ՀՀ Լոռու մարզպետի, փոխմարզպետի, կրթության մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատարի, դպրոցի տնօրենի և դիմումատուների մասնակցությամբ: Քննարկման արդյունքում  հանձնարարվել է և՛ տնօրինությանը, և՛ կոլեկտիվին լինել հանդուրժող` ավելի կարևորելով նոր սերնդի կրթության և դաստիարակության գործընթացը և ոչ թե անձնական խնդիրները, և աշխատանք տանել դպրոցում տիրող բարայահոգեբանական մթնոլորտը բարելավելու ուղղությամբ»: Այս մասին իրազեկվել են նաև դիմումատուները: Ուստի, ուսուցիչների դիմումն անպատասխան չի մնացել:

Միաժամանակ հարկ ենք համարում տեղակացնել, որ հոկտեմբերի 31-ին ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանն ընդունել է Վանաձորի թիվ 16 դպրոցի մանկավարժական կոլեկտիվի ներկայացուցիչներին, որոնք նոր մանրամասներ են ներկայացրել դպրոցում տիրող իրավիճակի վերաբերյալ: Նախարարի տեղակալի առաջարկով դրանք նոր բողոք-դիմումով հասցեագրվել են Կրթության տեսչական մարմին:

Ինչ վերաբերում է հաղորդագրության մեջ տեղ գտած այն ձևակերպմանը, թե տնօրեն Նաիրա Հարությունյանը վայելում է ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հովանավորչությունը, հարկ ենք համարում նշել, որ տնօրենի ընտրության և վերընտրության գործառույթը բացառապես տվյալ դպրոցի կառավարման խորհրդի իրավասության շրջանակում է: ԿԳ նախարարն իր պաշտոնավարման ամբողջ ընթացքում չի ունեցել և չունի հովանավորյալ կադրեր, այդ երևույթը խորթ է նոր իշխանություններին, ինչի մասին նախարարը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ իր գործունեության մեջ առաջնորդվելով բացառապես օրենքների և իրավական ակտերի շրջանակում նախարարին վերապահված լիազորություններով: Բացի այդ, ոչ բոլոր Հարությունյաններն են, որ բարեկամական կապեր ունեն ԿԳ նախարարի հետ:

 

ՀՀ կրթության և գիտության նախարարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն