Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը
Քաղաքականություն
26.11.2025 | 14:41
ՀՀ կառավարությունից հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը:
«Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել է նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Նիստի ընթացքում քննարկվել են ԱԽ լիազորությունների շրջանակն ընդգրկող ընթացիկ օրակարգային և ռազմավարական բնույթի հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։