Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը կմիանա Հռոմի պապին Թուրքիայում՝ Նիկեայի ժողովի տարեդարձին նվիրված միջոցառումներին

Լուրեր

07.09.2026 | 11:52
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Պերմում բնակելի շենք է վնասվել․ կա զոհ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 11:47
Բյուրեղավանի ծորակի ջուրը հետազոտվում է․ բնակիչներին հորդորում են այն չխմել
07.09.2026 | 11:41
Amazon-ի բեռնատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել Մայամիում․զոհվել է առնվազն 5 մարդ
07.09.2026 | 11:29
Վայոց ձորի մարզի Արենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբ
07.09.2026 | 11:21
Ունենք ոչ թե ավտոբուսների քանակի, այլ փողոցների ծանրաբեռնվածության խնդիր․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.09.2026 | 11:06
Գերմանիայում ծայրահեղ աջերը համոզիչ հաղթանակ են տարել տարածաշրջանային ընտրություններում
07.09.2026 | 10:40
Մասնավոր բիզնեսները գերծանրաբեռնում են մեր աղբատարները. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 10:35
Փաշինյանի այցը ՌԴ տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով
07.09.2026 | 10:31
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 10:17
Երկու կնոջ ֆինանսական կախվածության մեջ պահելով սեռական շահագործման են ենթարկել․ ՔԿ
07.09.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 7-ի դրությամբ
07.09.2026 | 09:46
Բյուրեղավանից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել նախնական տվյալներով 6 քաղաքացի
07.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.09.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
Բոլորը

Ամերիկացի ավագ դիվանագետն այս շաբաթ կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Նիկեայի Առաջին ժողովի 1700-ամյակին նվիրված միջոցառումներին, որին իր առաջին միջազգային ուղևորության շրջանակում կմասնակցի նաև Հռոմի պապ Լևոն XIV-ը, գրում է Turkiye today-ը։

ԱՄՆ Պետքարտուղարությունը երեքշաբթի հայտարարել է, որ կառավարման և ռեսուրսների գծով պետքարտուղարի տեղակալ Մայքլ Ռիգասը նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 5-ը կայցելի Թուրքիա, Իրաք և Իսրայել՝ կանգառներ կատարելով Ստամբուլում, Բաղդադում, Էրբիլում և Երուսաղեմում։

Թուրքիայում Ռիգասը կգլխավորի Նիկեայի ժողովի միջոցառումներին ԱՄՆ պատվիրակությունը և կհանդիպի թուրք պաշտոնյաների հետ՝ «ԱՄՆ-Թուրքիա երկկողմ հարաբերությունները առաջ մղելու համար»։ Նա նաև հանդիպում կունենա Ստամբուլում հույն ուղղափառ պատրիարք Բարդուղիմեոսի հետ։

Թուրքիա կատարած այցից հետո Ռիգասը կմեկնի Իրաք՝ հանդիպելու իրաքցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, շրջագայելու ԱՄՆ դիվանագիտական ​​​​հաստատություններում և բացելու Էրբիլում ԱՄՆ նոր գլխավոր հյուպատոսությունը, ասվում է հայտարարության մեջ: Նա իր այցը կավարտի Իսրայելում, որտեղ, ինչպես սպասվում է, կհաստատի ԱՄՆ-Իսրայել անսասան հարաբերությունները։

Մինչդեռ, Հռոմի պապ Լևոն XIV-ը հինգշաբթի կսկսի իր առաջին արտասահմանյան այցը՝ մեկնելով Թուրքիա և Լիբանան՝ Մերձավոր Արևելքում աճող լարվածության պայմաններում քրիստոնեական միասնությունը խթանելու և խաղաղության կոչ անելու համար։ Այցելությունը ԱՄՆ-ում ծնված նոնրընտիր Հռոմի պապի համար կարևոր միջազգային դեբյուտ է։

Թուրքիայում գտնվելու ընթացքում Հռոմի պապ կմասնակցի Նիկեայի ժողովի տարելիցի հետ կապված տոնակատարություններին, կայցելի մի քանի պատմական քրիստոնեական և իսլամական վայրեր: Նա Անկարայում կհանդիպի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, կայցելի Ստամբուլի Կապույտ մզկիթ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հռոմի պապը Թուրքիա ուղևորության ժամանակ նաև Ստամբուլի հայկական եկեղեցի կայցելի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի