28 կետից բաղկացած Ուկրաինայի խաղաղության ամերիկյան ծրագիրը կազմվել է ՌԴ-ից ստացված փաստաթղթի հիման վրա. Reuters

Լուրեր

02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 12:32
Ռուսաստանը չորրորդ անգամ հարվածել է Կիևի Հարավային կամրջին. երթևեկությունը դադարեցվել է
02.10.2026 | 12:22
Հայ երկրպագուները միասնական երթ կանցկացնեն Կիպրոս – Հայաստան խաղից առաջ
Բոլորը

ԱՄՆ-ի կողմից աջակցվող Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու 28 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը հիմնված է ռուս հեղինակների կողմից գրված և հոկտեմբերին Թրամփի վարչակազմի ստացած հուշագրի վրա։ Այս մասին Reuters-ին հայտնել են թեմային ծանոթ երեք աղբյուրներ։

Պաշտոնական կարգավիճակ չունեցող այս փաստաթուղթը պարունակում էր դրույթներ, որոնք Կրեմլը նախկինում առաջ էր քաշել բանակցությունների սեղանին, այդ թվում՝ Ուկրաինայի կողմից տարածքային զիջումներ։

Reuters-ի փոխանցմամբ՝ այս հուշագիրը քննարկվել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի միջև հեռախոսազրույցի ժամանակ։

Դրանից հետո ռուսների կողմից գրված փաստաթուղթը 28 կետից բաղկացած պլանի հիմք է հանդիսացել, որը, ըստ լրատվամիջոցի, հիմնականում մշակվել է Թրամփի հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթկոֆի և Ջարեդ Քուշների, ինչպես նաև ռուս բանակցող Կիրիլ Դմիտրիևի հանդիպման ժամանակ: Հարցին ծանոթ երկու աղբյուրներ հայտնել են, որ ԱՄՆ Պետքարտուղարությունում և Սպիտակ տանը քիչ մարդիկ են տեղեկացված եղել հանդիպման մասին։

Այնուամենայնիվ, լրատվական գործակալությունը նշում է, որ անցյալ շաբաթավերջին Ժնևում ուկրաինական ու եվրոպական պատվիրակությունների հետ բանակցություններից հետո այս պլանը զգալիորեն փոփոխվել է։

Հավելենք, որ ավելի վաղ Bloomberg-ը խաղաղության բանակցությունների հետ կապված Ուիթկոֆի, Ուշակովի և Դմիտրիևի ենթադրյալ հեռախոսազրույցների սկանդալային գաղտնալսումներն էր հրապարակել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի