Ադրբեջանի տրանսպորտի նախարարը Բաքվում ԱՊՀ նիստում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքից» է խոսել․ նիստին նաև ՀՀ-ից ներկայացուցիչ է մասնակցում

Լուրեր

02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 12:32
Ռուսաստանը չորրորդ անգամ հարվածել է Կիևի Հարավային կամրջին. երթևեկությունը դադարեցվել է
02.10.2026 | 12:22
Հայ երկրպագուները միասնական երթ կանցկացնեն Կիպրոս – Հայաստան խաղից առաջ
Բոլորը

«Զանգեզուրի միջանցքի շինարարությունը, որի տարեկան թողունակությունը կազմում է մինչև 15 միլիոն տոննա, ակտիվորեն շարունակվում է»։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը Բաքվում անցկացվող ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի 83-րդ նիստում։

Նա նշել է, որ երկաթուղու՝ դեպի Աղբենդի շրջան տանող հատվածը, որը գտնվում է Հայաստանի հետ սահմանին, կավարտվի 2026 թվականին։

«Ադրբեջանը միաժամանակ աշխատում է Նախիջևանով անցնող երկաթուղու մոտավորապես 200 կիլոմետրանոց հատվածի շինարարության վրա: Այս ուղղության նախագծումն այժմ ավարտված է, շինարարությունը շուտով կսկսվի: «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ-ն մի քանի օրվա ընթացքում կսկսի նախագծի իրականացումը»,- ասել է Նաբիևը։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Բաքվում ընթացող ԱՊՀ նիստին նաև Հայաստանից ներկայացուցիչ է մասնակցում։ Հավաքին ներկա են նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Վրաստանի, Իրանի, Լատվիայի, Էստոնիայի և Աֆղանստանի երկաթուղային վարչակազմերի ղեկավարները, ինչպես նաև Երկաթուղիների համագործակցության կազմակերպության, ԱՊՀ գործադիր կոմիտեի և Երկաթուղայինների արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի ղեկավարները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի