Արսեն Թորոսյանը և Իտալիայի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերի նախարարը ձեռք են բերել համագործակցության պայմանավորվածություններ

Լուրեր

29.07.2026 | 16:19
Թուրքիայում անտառային հրդեհներ են մոլեգնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 16:10
Նեյմարն ավարտեց կարիերան Բրազիլիայի հավաքականում
29.07.2026 | 16:04
Մահափորձ Տուլայում ԱԹՍ-ներ մշակող ընկերության ղեկավարի դեմ
29.07.2026 | 15:55
Կուսակցությունների խոշոր նվիրատու 202 անձի եկամուտները կասկած են առաջացրել. նյութերը ԿԿՀ-ն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե 
29.07.2026 | 15:49
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
29.07.2026 | 15:47
2026-ի առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է ավելի քան 6,6 մլրդ դրամ
29.07.2026 | 15:41
ԵԿՄ-ն լրագրողներն են լուծարել. ես և´ նախագահ եմ լինելու, և´ պատգամավոր. Սասուն Միքայելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 15:39
Պետբյուջեից 24 մլն դրամ՝ Փաշինյանի հովանու ներքո հեծանվային արշավ կազմակերպելու համար
29.07.2026 | 15:30
Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակիցն անհետ կորել է Բրազիլիայում
29.07.2026 | 15:19
Ռուսական կողմն 80 անօդաչուներով հարձակվել է Ուկրաինայի վրա․ Խերսոնում զոհ կա
29.07.2026 | 15:10
Խուդաթյանը՝ ռուսական գազն իրանականով փոխարինելու մասին // ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 14:59
Հանկարծամահություն չէր․ Աջափնյակում մահացած տղամարդու դեպքով սպանության վարույթ է նախաձեռնվել
29.07.2026 | 14:51
Իրանը դիտարկել է Ուկրաինայում նավահանգստի հարվածելու տարբերակը՝ ի պատասխան Կասպից ծովում իրանական նավի վրա հարձակման․ NYT
29.07.2026 | 14:41
Դանիել Իոաննիսյանը Ավետ Կոնջորյանի դեմ հաղորդում է ներկայացրել Դատախազություն
29.07.2026 | 14:27
Զելենսկին հայտնել է Ռյազանի և Պերմի նավթավերամշակման գործարաններին հարվածների մասին
Բոլորը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ նախարար Թորոսյանն ու Իտալիայի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերի նախարարը ձեռք են բերել համագործակցության պայմանավորվածություններ այն բժշկական և վերականգնողական կենտրոնների հետ, որոնք սպասարկում են նեյրոմկանային ատրոֆիա և դիստրոֆիա ունեցող պացիենտներին։

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը Իտալիայի Հանրապետության հաշմանդամություն ունեցող անձանց հարցերի նախարար Ալեսսանդրա Լոկատելլիի հետ այցելել է Միլանի խոշորագույն բժշկական կառույցներից մեկը՝ Նիգուարդայի հիվանդանոց (1200 մահճակալային հզորությամբ), ինչպես նաև «Centro Nemo» մասնագիտացված կենտրոն։

Այցի ընթացքում հիվանդանոցի տնօրենը նախարարներին ներկայացրել է մատուցվող բուժական և վերականգնողական ծառայությունների ամբողջական շրջանակը՝ առանձնապես շեշտելով ձիաբուժության (հիպոթերապիայի), այրվածքաբանության և նեյրոմկանային հիվանդությունների ուղղությամբ իրականացվող ծրագրերը։

Հիվանդանոցը սպասարկում է ինչպես տեղում գտնվող պացիենտներին, այնպես էլ դրսից ժամանող հիվանդներին՝ առանձնակի ուշադրություն դարձնելով երեխաներին։

Նախարարները այցելել են նաև նեյրոմկանային հիվանդություններով անձանց համար նախատեսված բաժանմունք, որտեղ իրականացվում են ժամանակակից դեղամիջոցների կլինիկական փորձարկումներ՝ ուղղված պացիենտների բուժման արդյունավետության բարձրացմանը։

Քննարկումների արդյունքում ձեռք են բերվել հետևյալ պայմանավորվածությունները․

  • Համագործակցել ԱՍՀՆ Խարբերդի մասնագիտացված մանկատան հիպոթերապիայի կենտրոնի հետ,
  • ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ նախաձեռնել համագործակցություն այն բժշկական և վերականգնողական կենտրոնների հետ, որոնք սպասարկում են նեյրոմկանային ատրոֆիա և դիստրոֆիա ունեցող պացիենտներին,
  • Ձևավորել համագործակցություն պացիենտներին մատուցվող կոնկրետ ծառայությունների շրջանակում՝ փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման նպատակով»,- ասված է հաղորդագրությունում։