Թուրքիայի խորհրդարանական պատվիրակությունն առաջին անգամ հանդիպել է PKK-ի բանտարկված առաջնորդ Օջալանի հետ

Լուրեր

31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
Բոլորը

Թուրքիայի խորհրդարանի խոսնակի գրասենյակը հայտնել է, որ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինաթափման հարցերով զբաղվող խորհրդարանական հանձնաժողովի պատվիրակությունը երկուշաբթի առաջին անգամ այցելել է PKK-ի բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ, գրում է Reuters-ը։

Ստամբուլի Իմրալը կղզու բանտում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պատվիրակությունն Օջալանին հարցրել է PKK-ի լուծարման և զինաթափման, ինչպես նաև Սիրիայի կառավարության և Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի (SDF) հետ կնքված համաձայնագրի իրականացման մասին։

Հայտարարության համաձայն՝ «հանդիպման ընթացքում դրական արդյունքներ են ձեռք բերվել սոցիալական ինտեգրման, եղբայրության ամրապնդման և տարածաշրջանային հեռանկարի ուղղությամբ գործընթացը դրականորեն առաջ մղելու առումով»։

Հանդիպմանը մասնակցել են MHP-ի փոխնախագահ Ֆեթի Յըլդըզը, քրդամետ DEM կուսակցության պատգամավորական խմբի նախագահ Գյուլուստան Քըլըչ Քոչիղիթը և իշխող ԱԶԿ-ի փոխնախագահ Հուսեյն Յայմանը։ Պատվիրակությունը կազմվել է հանձնաժողովի նիստում խորհրդարանական խմբակցություն ունեցող յուրաքանչյուր կուսակցության մեկական ներկայացուցչից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Օջալանին այցելելու որոշումն ընդունվել էր  Թուրքիայի խորհրդարանական հանձնաժողովի կողմից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի