Որոշումն ընդունված է. Թուրքիայի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի PKK-ի բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանին

Լուրեր

31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
Բոլորը

Թուրքիայի խորհրդարանական հանձնաժողովը քննարկել է Իմրալը կղզում բանտարկված Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) ղեկավար Աբդուլլահ Օջալանին այցելելու համար պատվիրակություն կազմելու անհրաժեշտությունը, որը համարվում է կառավարության՝ «ահաբեկչությունից զերծ Թուրքիա» նախաձեռնության հաջորդ քայլը, գրում Turkiye today-ը։

Նոյեմբերի 4-ին Թուրքիայի նախագահ Էրդողանի դաշնակից, «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին կրկին կոչ էր արել հանձնաժողովին միջոցներ ձեռնարկել։ Նոյեմբերի 18-ին Բահչելին քննադատել էր առաջընթացի բացակայությունը և հայտարարել. «Եթե ոչ ոք չգնա, ես կվերցնեմ երեք գործընկերների և ինքս կգնամ»։

Դրանից հետո հանձնաժողովը հայտարարել էր, որ ուրբաթ նիստ կհրավիրի՝ որոշելու՝ թույլատրե՞լ պաշտոնական այցը, թե՞ ոչ։

Չորեքշաբթի երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ էր արել կողմերին գործել «պատասխանատու և կառուցողական»՝ ասելով, որ հավատում է, որ հանձնաժողովը կկայացնի «ամենաճշգրիտ և օգտակար որոշումը» Թուրքիայի միասնության և անվտանգության համար։

Իղխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) խորհրդարանական խմբակցության նախագահ Աբդուլլահ Գյուլերն աջակցություն է հայտնել այցի նախաձեռնությանը՝ ասելով, որ կուսակցությունն Իմրալըում հանդիպումը համարում է դրական քայլ և Թուրքիայի՝ ահաբեկչական խնդիրն արմատապես լուծելու վճռականության ապացույց։

MHP-ի փոխնախագահ Ֆեթի Յըլդըզը լրագրողներին ասել է, որ ինքը կներկայացնի իր կուսակցությունը Իմրալը կղզի այցելող հնարավոր պատվիրակության կազմում։

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP) հայտարարել է, որ չի մասնակցի այցին։ CHP-ի փոխնախագահ Մուրատ Էմիրն ասել է, որ կուսակցությունը նպատակահարմար չի համարում մասնակցել նման այցի։

Խորհրդարանական հանձնաժողովը բաղկացած է 51 օրենսդիրներից, այդ թվում՝ 22-ը՝ ԱԶԿ-ից, 11-ը՝ գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից, 5-ը՝ քրդամետ DEM կուսակցությունից, 4-ը՝ «Ազգայնական շարժում»-ից և 8-ը՝ այլ կուսակցություններից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի