Նիկիտա Սիմոնյանը ոտքի կոտրվածք էր ստացել մահվանից օրեր առաջ

Լուրեր

13.05.2026 | 23:30
Ադրբեջանը հիշատակվում է Պենտագոնի կողմից հրապարակված չբացահայտված թռչող օբյեկտների ֆայլերում
13.05.2026 | 23:16
Չինաստանում ներկայացվել է աշխարհի առաջին փոխակերպվող ռոբոտ-մեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 23:03
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.05.2026 | 22:50
Հռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Կասպեր Ռուդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:47
Երևանում ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա
13.05.2026 | 22:42
Վանաձորի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
13.05.2026 | 22:27
Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը
13.05.2026 | 22:18
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին 19:55-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
13.05.2026 | 22:08
«80 հազար վարձկան կներգրավենք». զրույց ընտրություններին հայտ ներկայացրած Արտակ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:00
Ֆրանսիան մեկուսացրել է ավելի քան 1700 ուղևորի տեղափոխող նավը` նորովիրուսի ենթադրյալ բռնկման պատճառով
13.05.2026 | 21:47
Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
13.05.2026 | 21:10
Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

99 տարեկանում կյանքից հեռացած լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանը մահվանից օրեր առաջ ստացել է ոտքի կոտրվածք։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ֆուտբոլային միության պատվավոր նախագահ Վյաչեսլավ Կոլոսկովը։

«Անցած երեքշաբթի մենք միասին ճաշեցինք մեր ընկերներից մեկի մոտ, հետո հրաժեշտ տվեցինք իրար։ Նա, ճիշտ է, վատ էր քայլում, բայց ինչպես միշտ՝ լիովին սթափ ու զգոն էր։ Հինգշաբթի ես ինքս մի քանի օրով մեկնեցի հիվանդանոց, ինձ զանգեց Ալեքսանդր Միրզոյանը և ասաց, որ Նիկոլայ Պավլովիչը ոտքի կոտրվածք է ստացել։ Ի դեպ, հինգշաբթի, երբ դա տեղի ունեցավ նրա հետ, նա մինչև ժամը 15-ը աշխատանքի մեջ էր։ Ահա, ինչ մարդ էր նա, էլ ինչ խոսք։ Պարզապես աննկարագրելի զգացումներ՝ վիշտ ու կորուստ։

Երբ իմացա ախտորոշումը, անկեղծ ասած, անհանգստացա։ Որովհետև իմ հայրը ոտքի կոտրվածքից հետո երկար չապրեց, մայրս՝ նույնպես։ Բայց ես կարծում էի, որ Նիկիտա Պավլովիչը կդիմանա, վերջիվերջո, նա ուժեղ, մարզական խառնվածք ունեցող մարդ էր։ Իսկ այսօր առավոտյան ժամը 5-ին արթնացա ինչ-որ հարվածից, պառկած էի բաց աչքերով, և հանկարծ ստացա հաղորդագրություն, որ նա այլևս չկա։

Մեր միջև մի կանոն կար․ վերջին 5 տարիներին մենք յուրաքանչյուր երեքշաբթի հանդիպում էինք՝ աշխատանքից բացի։ Դա մեր ժամանակն էր։ Միասին նստում էինք նրա աշխատասենյակում և պատմում միմյանց, թե ինչպես ենք աշխատել միասին, ինչպես էր Նիկոլայ Պավլովիչը հանդիպում Վասիլի Ստալինի, Իվան Լիխաչովի, մեր երկրի այլ ղեկավարների հետ։ Նա շատ էր հպարտանում, որ իրեն շնորհեցին «Աշխատանքի հերոսի» կոչում, և մեծ հուզմունքով էր սպասում այդ ոսկե մեդալի արարողության օրվան Կրեմլում»,- Վյաչեսլավ Կոլոսկովի խոսքը մեջբերում է «ՏԱՍՍ»-ը։

Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը կյանքից հեռացել էր նոյեմբերի 23-ին։ Հոկտեմբերի 12-ին նա դարձել էր 99 տարեկան։ Հրաժեշտի արարողությունը կկայանա նոյեմբերի 27-ին Մոսկվայի «Սպարտակի» տնային ստադիոն «Լուկոյլ Արենայում»։ Ֆուտբոլային կարիերայի ընթացքում Նիկիտա Սիմոնյանը խաղացել է Սուխումիի «Դինամոյում», Մոսկվայի «Սպարտակում» և «Կռիլյա Սովետովում»։ «Սպարտակի» հետ նա մարզիչի ու ֆուտբոլիստի կարգավիճակում դարձել է ԽՍՀՄ վեցակի չեմպիոն ու հնգակի գավաթակիր։ Սիմոնյանը նաև 160 գոլով «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկուն է:

ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում Նիկիտա Սիմոնյանը ոսկե մեդալակիր է դարձել 1958թ․ Մելբուռնի Օլիմպիական խաղերում։ Ֆուտբոլում ունեցած մեծ ավանդի համար 2000-ին նա արժանացել է ՖԻՖԱ-ի շքանշանի։ Մարզչական կարիերայի ընթացքում Նիկիտա Սիմոնյանը գլխավորել է ԽՍՀՄ հավաքականը, իսկ 1973-1974թթ․ աշխատել է «Արարատում»՝ դառնալով ԽՍՀՄ-ի չեմպիոն ու գավաթակիր: Նա երևանյան ակումբը գլխավորել է նաև 1984-1985թթ․: 1992 թվականից Նիկիտա Սիմոնյանը զբաղեցնում էր Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահի պաշտոնը։