Ուկրաինան և ԱՄՆ-ը համաձայնության են եկել խաղաղության պլանի «կետերի մեծ մասի» շուրջ․ ՌԲԿ Ուկրաինա

Լուրեր

02.10.2026 | 11:25
Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:17
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:03
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ժնևում կայացած հանդիպման ժամանակ ուկրաինական և ամերիկյան պատվիրակություններին հաջողվել է համաձայնության գալ ԱՄՆ խաղաղության ծրագրի կետերի մեծ մասի շուրջ և փոփոխություններ կատարել վիճելի կետերի զգալի մասում։ Այս մասին հաղորդում է ՌԲԿ Ուկրաինան՝ հղում անելով աղբյուրներին, գրում է Meduza-ն։

Վիճելի հարցերից են Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակը, Զապորոժիեի ատոմակայանի նկատմամբ վերահսկողությունը և գերիների փոխանակման ձևաչափը։ Ըստ ՌԲԿ-Ուկրաինայի՝ պատվիրակությունները համաձայնել են «մի կողմ դնել» տարածքների վերաբերյալ դրույթները և սահմանադրական դրույթը, որը նախատեսում է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին չանդամակցելը։ Այս հարցերը պետք է քննարկվեն Ուկրաինայի և ԱՄՆ-ի նախագահների՝ Վլադիմիր Զելենսկիի և Դոնալդ Թրամփի մակարդակով։

Ըստ լրատվամիջոցի աբյուրների՝ եթե ​​Կիևն ու Վաշինգտոնը մոտ ապագայում համաձայնության գան ծրագրի շուրջ, և ԱՄՆ-ն իր եվրոպացի գործընկերների հետ հաստատի այն կետերը, որոնք անմիջականորեն վերաբերում են նրանց, ապա ամերիկացի բանակցողները կգնան և կհամոզեն Ռուսաստանին «մտրակով ու բլիթով»։

Ըստ աղբյուրներից մեկի՝ ամերիկյան պատվիրակությունը, որը գլխավորում էր բանակի նախարար Դենիել Դրիսկոլը, սկզբում խաղաղության ծրագիրը Կիև է բերել վերջնագրով․ «Եթե չաջակցեք այս ծրագրին մինչև նոյեմբերի 27-ը, ապա հետագայում եվրոպացիների հետ միասին մենք կդադարեցնենք ամեն ինչ՝ և՛ զենքի մատակարարումները, և՛ հետախուզությունը»։

Նա հավելել է, որ ամերիկացի ներկայացուցիչների այցի առաջին օրը նրանց հռետորաբանությունը «շատ կոշտ էր», բայց հետո «մի փոքր մեղմացել է»։

ՌԲԿ-Ուկրաինայի փոխանցմամբ՝ ամերիկացի զինվորականները Կիև են ժամանել այն գնահատականով, որ ռազմաճակատում իրավիճակը Կիևի համար անբարենպաստ է։

«Նրանք կարծում են, որ առաջիկա ամիսները մեզ համար կրիտիկական կլինեն, և որ 12 ամսվա ընթացքում մենք, միևնույն է, կկորցնենք Դոնեցկի մարզը»,- ասել է աղբյուրներից մեկը։

Ավելի վաղ Ուկրաինայի և ԱՄՆ-ի պաշտոնյաները հայտարարել էին, որ երկու երկրների պատվիրակությունների համատեղ ջանքերով պատրաստել են թարմացված «շրջանակային փաստաթուղթ»՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար Ժնևում կայացած «արդյունավետ բանակցությունների» ընթացքում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի