Ռազմավարական նշանակություն ունի․ թյուրքական պետությունները Բաքվի ֆորումում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն» են քննարկում

Լուրեր

03.08.2026 | 16:15
Կառավարությունից ու համայնքապետարաններից՝ խորհրդարան․ ովքեր են ՔՊ-ի նոր պատգամավորները
03.08.2026 | 16:09
Զելենսկին հայտնել է, թե ինչ պաշտոնի է նշանակվելու Ռուստեմ Ումերովը
03.08.2026 | 16:02
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
03.08.2026 | 15:53
Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
03.08.2026 | 15:46
ԵՄ-ում ուժի մեջ է մտել ԱԲ-ի կողմից ստեղծված բովանդակությունը պիտակավորելու պահանջը
03.08.2026 | 15:37
Ուելսի ֆուտբոլային ասոցիացիան առաջինն է դեմ արտահայտվել ՖԻՖԱ-ի նախագահի վերընտրմանը
03.08.2026 | 15:30
Գարիկ Բոշյանը «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ է նշանակվել
03.08.2026 | 15:19
Իտալիան ԵՄ-ին կառաջարկի միգրանտների կենտրոններ ստեղծել մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում
03.08.2026 | 15:10
Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նախագահ ընտրվեց // Երուսաղեմում հարձակվել են հայկական վանքի վրա․ ԼՈՒՐԵՐ
03.08.2026 | 15:05
Մոտիկից չեմ տեսել ռուսի, որը զենք է վաճառել Ադրբեջանին` Հայաստանի դեմ կիրառելու համար. Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:58
Բրազիլիայում 15-ամյա ֆուտբոլիստ է սպանվել հանդիպման ժամանակ
03.08.2026 | 14:50
Ձեր մարզիչը Մուլտի Վելնեսի տնօրե՞ն է նշանակվել. հարց` Վահագն Ալեքսանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:41
Ռուբեն Ռուբինյանը ԱԺ նախագահ ընտրվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:39
«Ձեր քաղաքական «հայրերը» հին են, եթե ուշադիր նայեք, Ձեր մեջքի հետևում կտեսնեք Կարեն Կարապետյանին». Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:35
Խորհրդարանը ԱԺ նախագահի տեղակալների է ընտրում․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Թյուրքական պետությունների կազմակերպության նախագահությունը ստանձնած Ադրբեջանի նախաձեռնությամբ կազմակերպության անդամ երկրների ոչ կառավարական կազմակերպություններն առաջին ֆորումն են անցկացնում Բաքվում։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ֆորումին մասնակցում են քաղաքացիական հասարակության ավելի քան 500 ներկայացուցիչներ Ադրբեջանից, Թուրքիայից, Ուզբեկստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Թուրքմենստանից, Հունգարիայից և  ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսից։

Ֆորումի պանելային քննարկումներից մեկը «Զանգեզուրի միջանցք. թյուրքական աշխարհագրությունը միավորող կամուրջ» խորագրով է։ Թուրքիայի ՆԳՆ հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության փոխտնօրեն Օզջան Այգյունը նշել է, թե «Զանգեզուրի միջանցքի լիարժեք գործարկումը կլինի պատմական իրադարձություն և զգալի ներդրում կունենա տարածաշրջանային և համաշխարհային տնտեսության մեջ»։

Նա նշել է, թե «Զանգեզուրի միջանցքը, առաջին հերթին, զգալի օգուտներ կբերի տարածաշրջանի և առանձին երկրների տնտեսություններին, ինչպես նաև համաշխարհային տնտեսությանը»։

«Եթե Սուեզի ջրանցքի բացումը զգալի օգուտներ է բերել տարածաշրջանի երկրներին և համաշխարհային տնտեսությանը, ապա Զանգեզուրի միջանցքը կնշանավորի տարածաշրջանի տնտեսությունում լուրջ փոփոխությունների սկիզբը»,- ասել է Օզջանը։

Ուզբեկստանի «Յուքսալիշ» շարժման առաջնորդ Բաբուր Բեկմուրադովն էլ ասել է, թե «Զանգեզուրի միջանցքը ռազմավարական նշանակություն ունի թյուրքական աշխարհի ու եվրասիական լայնածավալ տարածքի համար»։

«Զանգեզուրի միջանցքը Միջին միջանցքի մի մասն է, որը կապում է Արևելքն ու Արևմուտքը։ Զանգեզուրի միջանցքը մեզ համար կլինի ամենակարճ և ամենահարմար տարանցիկ ճանապարհը, այն օգուտներ կբերի լոգիստիկայի և ծախսերի կրճատման առումով։ Ավելին, այս միջանցքը կնպաստի արտաքին առևտրի դիվերսիֆիկացիային և զարգացմանը։ Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի միջև կապը նոր փուլ է մտնում Զանգեզուրի միջանցքի շնորհիվ։ Մենք հասկանում ենք, որ խաղաղությունն ու կայունությունը կարևոր են նման նախագծերի իրականացման համար։ Այս համատեքստում Ուզբեկստանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին»,- ասել է Բեկմուրադովը։

«Զանգեզուրի միջանցքը թյուրքական աշխարհի միասնության խորհրդանիշն է»,- նման հայտարարությամբ էլ հանդես է եկել CAREС նախագծի Թուրքմենստանի գրասենյակի տնօրեն Մերգեն Կեպբանովը։

«Զանգեզուրի միջանցքը պայմաններ է ստեղծում թյուրքական աշխարհում տնտեսական և մշակութային ոլորտներում համագործակցության զարգացման, հանրային դիվանագիտության ամրապնդման և այլ ոլորտներում: Թուրքմենստանը պատրաստ է ամրապնդել համագործակցությունը թյուրքական աշխարհի բոլոր երկրների հետ բոլոր ոլորտներում»,- ասել է նա։

Հավելենք, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված համաձայնագրերով որևէ «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չկա։ Դրանցում նշվում է «Թրամփի երթուղու» (TRIPP) մասին, սակայն Բաքվի քարոզչամեքենան ու ադրբեջանցի պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահ Իլհամ Ալիևը շարունակում են «միջանցք» եզրույթն օգտագործել՝ խեղաթյուրելով նաև ստորագրված փաստաթղթերի բովանդակությունը ու այդ թեմայով միջոցառումներ կազմակերպել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի