Մահապարտ ահաբեկիչները հարձակվել են Պակիստանի անվտանգության ուժերի կենտրոնակայանի վրա

Լուրեր

04.08.2026 | 18:06
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:58
Հայկ Կոնջորյանի կինը պարզաբանումներ է ներկայացրել «Հայփոստ»-ում իր աշխատանքի մասին
04.08.2026 | 17:53
Չինաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:45
ՀԷՑ-ի կառավարումը տապալել եք, եկել «Հայփոստ»-ի կառավարումից եք խոսում. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 17:41
Զելենսկին հայտարարել է Ադրբեջանի ինքնիշխանությանն աջակցելու, Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու մասին
04.08.2026 | 17:32
Կոնջորյանի ընտրվելու լուրը նախ հայտնեց ՔՊ-ի ֆեյսբուքի էջը, հետո նոր ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահը
04.08.2026 | 17:14
«Բարսելոնան» հետևում է Ռոդրիի շուրջ ստեղծված իրավիճակին
04.08.2026 | 17:04
ԱԺ-ն կրկես չի՛․ Ռուբինյանը անջատեց Էդգար Ղազարյանի խոսափողը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.08.2026 | 17:02
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում
04.08.2026 | 17:00
«88» սուպերմարկետում գործող հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել
04.08.2026 | 16:54
Մայր Աթոռի նկարիչը Հովիկ Աբովյանին լուսապսակով էր նկարել․ ասաց՝ ուզում էի անակնկալ անել․ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 16:47
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք․ Գլխավոր դատախազություն
04.08.2026 | 16:40
Հարցնում ենք` Տիգրանաշենը հնարավո՞ր է հայտնվի Ադրբեջանի կազմում, պատասխան չկա. Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 16:32
MMA-ի պատմության 5 մեծագույն մարտիկները՝ ըստ Արման Ծառուկյանի
04.08.2026 | 16:27
ԵՄ-ն միասնական է Սեուտայի ճգնաժամի հարցում․ ՆԳ նախարարների արտահերթ տեսակոնֆերանսն ավարտվել է
Բոլորը

Երկու մահապարտ ահաբեկիչներ այսօր առավոտյան հարձակվել են Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող անվտանգության ուժերի կենտրոնակայանի վրա՝ սպանելով առնվազն երեք սպայի և վիրավորելով ևս 11-ին։ Այս մասին  հայտնել են ոստիկանության և փրկարարական ծառայության պաշտոնյաները, գրում է France 24-ը։

Հարձակումը տեղի է ունեցել Փեշավարում՝ Աֆղանստանին սահմանակից Խայբեր-Պախտունխվա նահանգի մայրաքաղաքում, ասել է քաղաքի ոստիկանապետ Սաիդ Ահմադը։ Նա նշել է, որ հարձակվողներից մեկն իր պայթուցիկները գործի է դրել Դաշնային ոստիկանության նահանգային կենտրոնակայանի գլխավոր դարպասի մոտ, իսկ երկրորդ ահաբեկիչը սպանվել է ոստիկանների կողմից կայանատեղիի մոտ։

Ահմադի խոսքով՝ հարձակման ժամանակ մեծ թվով անվտանգության աշխատակիցներ են եղել շտաբի ներսում՝ առավոտյան վարժանքներ անցկացնելու համար։

«Այսօրվա հարձակմանը մասնակցած ահաբեկիչները ոտքով էին և չէին կարողացել հասնել վարժանքի տարածք, և մեր ուժերի ժամանակին արձագանքը կանխել է շատ ավելի մեծ ողբերգություն»,- ասել է նա Associated Press-ին։

Ոչ մի խումբ անմիջապես պատասխանատվություն չի ստանձնել հարձակման համար։ Սակայն Պակիստանի թալիբները, որոնք հայտնի են նաև որպես «Թեհրիք-է-Թալիբան Պակիստան», մեղադրվել են երկրում նմանատիպ նախորդ հարձակումների համար, որտեղ զինյալների հարձակումների աճ է նկատվել: Թալիբան-Պակիստանի ժողովրդական կուսակցությունը (ԹՀՊ) առանձին է Աֆղանստանի թալիբներից, բայց դաշնակից է նրանց հետ։

Հարձակումները սրել են Իսլամաբադի և Աֆղանստանի թալիբների միջև կապերը, ընդ որում՝ Պակիստանը տեղի թալիբներին մեղադրում է Աֆղանստանի տարածքում ազատորեն գործելու մեջ՝ 2021 թվականին թալիբների կողմից իշխանության գալից ի վեր։ Պակիստանի կառավարությունը հաճախ մեղադրում է Աֆղանստանին զինյալների կողմից սահմանային հարձակումների վրա աչք փակելու մեջ։

Քաբուլը հերքում է մեղադրանքները, սակայն կողմերի միջև լարվածությունը սրվել է, երբ Աֆղանստանը մեղադրել է Պակիստանին հոկտեմբերի 9-ին Քաբուլում անօդաչու թռչող սարքերի հարվածների համար և խոստացել հակահարված տալ։ Հաջորդած մարտերի ժամանակ զոհվել էին տասնյակ մարդիկ, այդ թվում՝ զինվորականներ, քաղաքացիական անձինք և զինյալներ՝ նախքան Կատարի միջնորդությամբ հոկտեմբերի 19-ին հրադադար կնքվելը, որը մինչ օրս ուժի մեջ է։

Դրան հաջորդել էր Ստամբուլում բանակցությունների երկու փուլ, որոնց ընթացքում կողմերը չեն կարողացել համաձայնության գալ, քանի որ Աֆղանստանը հրաժարվելէ գրավոր երաշխիքներ տալ՝ կանխելու համար TTP-ի կողմից աֆղանական տարածքի օգտագործումը Պակիստանի տարածքում հարձակումների համար։ Վերջին շաբաթներին Պակիստանն ակտիվացրել է TTP-ի զինյալների դեմ գործողությունները՝ Աֆղանստանին սահմանակից շրջանների մոտակայքում սպանելով տասնյակ ապստամբների։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի