Մեր հանդիսատեսը սկսել է «ռիլակլիպային» մտածել, հայ թատրոնը հետ է մնացել տենդենցներից. Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 17:23
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը հաղթեց գործող օլիմպիական չեմպիոն Սարավիին
25.10.2026 | 16:58
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 16։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 13 ահազանգ
25.10.2026 | 16:52
25/19 հանձնաժողովի նախագահը պարզաբանեց` ինչու է քվեարկողին օգնողը քվեախցիկում միայնակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 16:38
Լևոն Վահրադյանը՝ թիմակիցների բերման ենթարկման և Արթիկում արձանագրված ընտրախախտումների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 16:28
ՔՊ-ի վստահված անձը սպառնացել է հանձնաժողովի անդամներին՝ ասելով «ընտրություններից հետո կյանք կա»․ Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 15:31
ՏԻՄ ընտրություններ․ որտեղ է գրանցվել ամենաբարձր և ամենացածր մասնակցությունը
25.10.2026 | 15:19
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 15:13
3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
25.10.2026 | 15:02
«Ականատես»․ 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 14:52
Ինչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը. ՈւՂԻՂ
25.10.2026 | 14:27
Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ․ «Ականատես» դիտորդական առաքելություն
25.10.2026 | 14:04
Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ
25.10.2026 | 13:53
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Այսօրվա թատրոնը պետք է լինի տեխնոլոգիապես զարգացած, մասնագետները պետք է համապատասխանեն պահանջներին, թվային տեխնիկայի, լուսային, ձայնային, բեմական բոլոր սարքավորումների տեսակետից հայ թատրոնը շատ հետ է մնացել աշխարհի տենդենցներից: Մինչդեռ ժամանակը դա է պահանջում»,- Factor TV-ի հետ զրույցում տեսակետ է հայտնում Հովհ.Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

Ի դեպ, թատրոնը վերջերս նշեց հիմնադրման 90-ամյակը: Հարցին, թե տարիների ընթացքում ինչ փոխակերպումների է ենթարկվել Հայաստանի հանդիսատեսը, ռեժիսորը պատասխանում է.

«Հանդիսատեսը սկսել է «ռիլակլիպային» մտածել, վիզուալ փոփոխություններն արագ է ընկալում, դա նորմալ է, ժամանակի պահանջն է: Դա չի նշանակում, որ թատրոնը պետք է մասսայական պահանջների հետևից գնա, բայց պետք է նաև մտածի իր հանդիսատեսի մասին»,- ասում է մեր զրուցակիցը: Հետաքրքրվեցինք`արդյոք Տիկնիկային թատրոնն իրեն անկախ թատրոն համարո՞ւմ է, ունի՞ կամ կարո՞ղ է ունենալ, օրինակ, օրվա իշխանությանը քննադատող ներկայացում. «Թատրոնի ուսումնասիրության թեման ո´չ իշխանությունն է, ո´չ ընդդիմությունը, ոչ ազգային խնդիրները. մարդն է: Թատրոնի առաքելությունը ազատ մտածող մարդ «դաստիարակելն է», պետք է մարդուն տալ ինքնուրույն մտածելու և որոշումներ կայացնելու հնարավորության հաճույքը»,-պատասխանում է Ռուբեն Բաբայանը:

Մանրամասները`տեսանյութում:

Աննա Բաբաջանյան