Աշխատում ենք փաստաթղթի վրա․ հայտնի է՝ ինչ են քննարկել Զելենսկին ու եվրոպացի առաջնորդները

Լուրեր

02.10.2026 | 14:26
9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ՝ 14.7% աճով
02.10.2026 | 14:19
Ժորժե Ժեզուշը՝ Ռոնալդուի հետ կոնֆլիկտի մասին. «Կանոնները բոլորի համար նույնն են»
02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
Բոլորը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնել են, որ ցանկացած համաձայնագրի մեկնարկային կետը պետք է լինի առաջնագիծը։ Այս մասին նրանք պայմանավորվել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցի ժամանակ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Մերցի վարչակազմի մամուլի հաղորդագրության համաձայն՝ եվրոպացի առաջնորդները վերահաստատել են իրենց աջակցությունն Ուկրաինային՝ շտապ և արդար խաղաղության ճանապարհին։ Նրանք ողջունել են պատերազմը դադարեցնելու՝ ԱՄՆ-ի ջանքերը, այդ թվում՝ «Ուկրաինայի ինքնիշխանությանը նվիրվածությունն» ու Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու պատրաստակամությունը։

Չորս երկրների առաջնորդները համաձայնել են շարունակել պաշտպանել եվրոպական և ուկրաինական շահերը երկարաժամկետ հեռանկարում։

«Սա, ի թիվս այլ բաների, ներառում է այն, որ շփման գիծը լինի ցանկացած համաձայնագրի մեկնարկային կետը, և որ Ուկրաինայի զինված ուժերը պահպանեն Ուկրաինայի ինքնիշխանությունն արդյունավետորեն պաշտպանելու կարողությունը»,- նշվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ եվրոպական երկրներին վերաբերող ցանկացած համաձայնագիր պահանջում է եվրոպացի գործընկերների հաստատումը։

Եվրոպացի առաջնորդները պաշտոնապես չեն ստացել պատերազմը դադարեցնելու՝ ԱՄՆ-ի մշակած ծրագիրը։ Լրատվամիջոցների կողմից հրապարակված փաստաթղթի տեքստի համաձայն՝ ծրագրի 28 կետերից մի քանիսն անմիջականորեն ազդում են Եվրոպայի վրա։

«Մենք քննարկել ենք Ուկրաինայի և ամբողջ Եվրոպայի համար խաղաղության ծրագիրը։ Մենք գնահատում ենք Միացյալ Նահանգների, նախագահ Թրամփի և նրա թիմի ջանքերը՝ այս պատերազմը դադարեցնելու համար։ Մենք աշխատում ենք ամերիկյան կողմի կողմից պատրաստված փաստաթղթի վրա։ Սա պետք է լինի այնպիսի ծրագիր, որը կապահովի իրական և արժանապատիվ խաղաղություն»,- իր հերթին նշել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նա հավելել է, որ եվրոպացի առաջնորդների հետ սերտորեն համակարգում են իրենց ջանքերը՝ կողմերի հիմնարար դիրքորոշումները հաշվի առնելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի