Բրազիլիայում անցկացվող COP30 համաժողովի ժամանակ հրդեհ է բռնկվել․ մասնակիցները տարհանվել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.08.2026 | 14:13
4-րդ հանրապետության ճարտարապետը Թուրքիան է, իսկ կոնստրուկտորը՝ Ադրբեջանը․ Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 14:05
Լարված խոսակցություն Արման Եղոյանի և Ռուբեն Մխիթարյանի միջև
19.08.2026 | 13:58
Էդուարդ Սպերցյանը նշել է՝ ում դեմ կցանկանար խաղալ Սաուդյան Արաբիայում
19.08.2026 | 13:53
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների են փոխանակել՝ 103-ը 103-ի դիմաց
19.08.2026 | 13:50
ԵՄ-ում 150 միլիոն մարդ ապրում է «անտեսանելի սահմաններին» մոտ․ JRC  զեկույցը
19.08.2026 | 13:43
Երևանի դպրոցներից մեկի 7-րդ դասարանում բուլինգ ու պարբերական կոնֆլիկտներ են եղել․ 13-ամյա աշակերտը հիվանդանոց է տեղափոխվել․ Տեսչական մարմին
19.08.2026 | 13:34
Օգոստոսի 20-ին կեսօրից հետո Երևանում հնարավոր է կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում
19.08.2026 | 13:26
ԱՄՆ-ն և Կանադան համաձայնել են կասեցնել նոր մաքսատուրքերը․ Թրամփ
19.08.2026 | 13:18
Սամվել Կարապետյանը հայ ժողովրդի պատմության մեջ առաջին «նախկին հաջորդ» վարչապետն է․ Հայկ Կոնջորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 13:10
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-20 հավաքականն ԱԱ-ում ելույթն ավարտեց 4 մեդալով
19.08.2026 | 13:00
Օգոստոսի 20-ից Վերին Պտղնու հանգույցից դեպի Բալահովիտ ճանապարհը կփակվի
19.08.2026 | 12:51
Բռնցքամարտիկ Սուրեն Կատվալյանը երիտասարդական ԵԱ-ի կիսաեզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 12:48
Ակցիա Հայաստանում ԵՄ ներկայացուցչության շենքի առջև. ՈՒՂԻՂ
19.08.2026 | 12:42
Ուֆայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել․ մեկ վիրավոր կա
19.08.2026 | 12:34
Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարողանալու դառնալ ԵՄ անդամ․ Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բրազիլիայի Բելեմ քաղաքում ընթացող COP30 կլիմայական համաժողովի հազարավոր մասնակիցներ ստիպված են եղել  տարհանվել տաղավարներից մեկում բռնկված խոշոր հրդեհի պատճառով։ Գագաթնաժողովը լուսաբանող BBC-ի լրագրողներն արձանագրել են բոցեր, ծխի ամպեր և հրշեջ մեքենաներ, որոնք ժամանել են գագաթնաժողովի վայր՝ նախկին օդանավակայանի տարածք։

Որոշ մասնակիցներ լքել են գագաթնաժողովը և վերադարձել իրենց հյուրանոցներ։

Հրդեհի մասին հաղորդագրությունների տարածումից կարճ ժամանակ անց ՄԱԿ-ի գագաթնաժողովի կազմակերպիչը հայտարարել է, որ հրդեհը վերահսկողության տակ է և պատճառել է «սահմանափակ վնաս»։

Պատահարի պատճառն անհայտ է։ Այնուամենայնիվ, ականատեսներից մեկը BBC-ին ասել է, որ կարծում է՝ հրդեհը սկսվել է էլեկտրական խափանման պատճառով։ Երբ հրդեհը բռնկվել է, գագաթնաժողովի մասնակիցներն արդեն ավարտում էին բանակցությունները և փորձում էին համաձայնության գալ այն քայլերի շուրջ, որոնք երկրները պետք է ձեռնարկեն գլոբալ կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար։

«Մեծ խուճապ է, բոլորը փախչում են, իրավիճակը շատ դրամատիկ է։ ՄԱԿ-ի անվտանգության աշխատակիցները մեզ հրամայում են հեռանալ»,- պատմել է BBC-ի կլիմայի փոփոխության հարցերով խմբագիր Ջասթին Ռոուլաթը։

ՄԱԿ-ը հայտնել է, որ հրշեջ ծառայության աշխատակիցները ստուգում են տարածքը՝ դրա անվտանգությունը գնահատելու համար։ Հազարավոր մարդիկ, այդ թվում՝ մոտ 200 երկրներից պատվիրակություններ են մասնակցում ՄԱԿ-ի կողմից հյուրընկալվող կլիմայական բանակցություններին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի