ԱՄՆ-ն Ուկրաինային անվտանգության երաշխիքներ է առաջարկում ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի մոդելով․ Axios

Լուրեր

02.10.2026 | 10:15
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:00
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:53
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
Բոլորը

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի կողմից մշակված՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ծրագրում նշվում է Կիևի անվտանգության երաշխիքների մասին: Սա Ուկրաինայի հիմնական պահանջներից է, և ԱՄՆ-ն առաջին անգամ է արտահայտում իր պատրաստակամությունը նման երաշխիքներ տրամադրելու հարցում։ Սակայն պլանում դրանք կոնկրետացված չեն, պարզապես նշվում է, որ եթե Մոսկվան կրկին ներխուժի Ուկրաինա, «ուժեղ, համակարգված ռազմական պատասխանից» բացի՝ նրա դեմ բոլոր պատժամիջոցները կվերականգնվեն, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Սակայն, ըստ Axios-ի, ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքների տակ հասկանում է ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի վրա հիմնված պարտավորություններ: Այս հոդվածը սովորաբար նշվում է որպես դաշինքի անդամների պարտավորություն՝ մի երկրի վրա հարձակումը համարել բոլորի վրա հարձակում։

Այս մասին ասվում է մեկ այլ նախագծային փաստաթղթում, որը հրապարակվել է Axios-ի կողմից, և որն առաջարկվում է  ստորագրել ոչ միայն Մոսկվայի, Կիևի և Վաշինգտոնի, այլև ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի կողմից։

Փաստաթղթում նաև նշվում է, որ եթե Ռուսաստանը կրկին հարձակվի Ուկրաինայի վրա, ԱՄՆ նախագահը, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ խորհրդակցություններից հետո, «կորոշի անվտանգությունը վերականգնելու համար անհրաժեշտ միջոցառումները»։ Փաստաթղթում նշվում է, որ դրանք կարող են ներառել ռազմական ուժ, հետախուզական և լոգիստիկ աջակցություն, տնտեսական և դիվանագիտական ​​գործողություններ և այլ քայլեր։

Ստորագրվելուց հետո անվտանգության մասին համաձայնագիրն ուժի մեջ կմնա 10 տարի՝ երկարաձգման հնարավորությամբ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հրապարակել էր ԱՄՆ մշակած ծրագրի բոլոր 28 կետերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի