ՀՀ նախագահն ու Վրաստանի խորհրդարանի խոսնակը քննարկել են ԵՄ-ի հետ հարաբերությունները, ՀՀ-Ադրբեջան գործընթացը

Լուրեր

02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:31
Ադրբեջանը կիբերբանակ է ստեղծում
02.10.2026 | 20:15
Ինչպես և որտեղ են չեզոքացնել ադրբեջանցի զինվորին․ ականատեսները մանրամասներ են պատմում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:04
Շաքիում ՀՀ սահմանը հատել է միայն մեկ ադրբեջանցի զինծառայող․ ԱԱԾ
02.10.2026 | 20:00
ՔՆՆԱՐԿՈւՄ. Ռուսական գազի թանկացումը կբերի՞ էներգետիկ ճգնաժամի, ՀՀ-ն ի՞նչ հակաքայլեր ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 19:53
Մհեր Գրիգորյանը ԶՖԳ-ի պատվիրակության հետ քննարկել է ջրամբարաշինության և ջրային ռեսուրսների ծրագրերը
02.10.2026 | 19:44
Պուտինը հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինային՝ չպահպանելով նախկինում գործող սահմանափակումները. Զելենսկի
02.10.2026 | 19:34
Վիճաբանություն Երևանի Մինաս Ավետիսյան փողոցում․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց
02.10.2026 | 19:20
ՌԴ-ն սպասում է Հայաստանի արձագանքին՝ երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ. Օվերչուկ
02.10.2026 | 19:11
Հայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքի խաղաց Էստոնիայի հետ
02.10.2026 | 19:00
ՀԷՑ-ի կոնցեսիոն կառավարմամբ հետաքրքրված է 5 միջազգային կորպորացիա, 100% բաժնետոմսեր կճանաչվեն հանրային գերակա շահ․ Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 18:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 18:44
ՆԳՆ-ում քննարկել են ընտանեկան բռնության դեպքերի արձագանքման նոր մեխանիզմները
02.10.2026 | 18:31
ՄԻՊ-ի ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել «Արթիկ» և «Վանաձոր» ՔԿՀ-ներ
Բոլորը

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Շալվա Պապուաշվիլին ողջունել է ՀՀ նախագահի երկրորդ այցը Վրաստանի խորհրդարան և նշել, որ հանդիպումը տեղի է ունեցել երկու երկրների միջև ինտենսիվ համագործակցության և Հարավային Կովկասի տարածաշրջանում դրական դինամիկայի ֆոնին։

Հանդիպման ընթացքում կարևորվել են բարձր մակարդակի փոխայցելությունները, որոնք հաստատում են Վրաստանի և Հայաստանի միջև ավանդական բարեկամությունը։

Պապուաշվիլին նշել է, որ փոփոխվող աշխարհում, որտեղ կանոնների վրա հիմնված միջազգային կարգը բախվում է բազմաթիվ մարտահրավերների, Վրաստանն ու Հայաստանն աջակցում են միմյանց ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:

ՀՀ նախագահն էլ ասել է, որ արտաքին ուժերի ազդեցության պայմաններում երկրները պետք է կարողանան պաշտպանել իրենց ազգային շահերը և օգտագործել ստեղծված իրավիճակը՝ դրական արդյունքների հասնելու համար։ Նա ընդգծել է Վրաստանի և Հայաստանի միջև ամուր բարեկամությունը ապագա սերունդներին փոխանցելու կարևորությունը։

Կողմերը նշել են, որ երկու երկրներն էլ լավ գիտակցում են խաղաղության արժեքը և, համապատասխանաբար, դրա պահպանմանը վերաբերվում են հատուկ պատասխանատվությամբ։ Հանդիպմանը քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններում դրական դինամիկան։ Կողմերը նաև նշել են ընդհանուր դիրքորոշումը, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը, որտեղ երեք երկրները սերտորեն համագործակցում են, կդառնա ավելի գրավիչ և կբերի բազմաթիվ տնտեսական հնարավորություններ։ Ընդգծվել է, որ քաղաքական կայունությունը կհանդիսանա տնտեսական աճի հիմքը։ Կողմերն ընդգծել են եռակողմ համագործակցության ձևաչափերի կարևորությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի և Հայաստանի հարաբերությունները Եվրամիության հետ, ընդգծվել է  Միջին միջանցքի կարևորությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի