«Բարսելոնան» խնդրել էր Լևանդովսկուն գոլ չխփել, որպեսզի չվճարի «Բավարիային». աղբյուր

Լուրեր

16.09.2026 | 13:49
Իրանի հարվածները լուրջ վնաս են հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին․ CBS News-ը բացառիկ լուսանկարներ է հրապարակել
16.09.2026 | 13:40
ՔՊ վարչությունում քննարկվել է Հայկ Սարգսյանի հարցը. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:39
Հայկական ֆուտբոլում տրանսֆերային ռեկորդ է գրանցվել
16.09.2026 | 13:33
«Պետք ա ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՛ս, լո՞ւրջ». Խամոյանը՝ Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:25
Ուկրաինայի պատերազմում զոհվել է ռուս գեներալը, որը Պուտինին զեկուցել էր Կոստանտինովկայի «գրավման» մասին
16.09.2026 | 13:16
Քաղաքական մազոխիզմով եք զբաղված, հաճույք եք ստանում ՀՀ սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:07
Դուք ուզում եք գազը թանկանա, ուզում եք սանկցիաները ավելանան․ Թունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:59
Ռուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի
16.09.2026 | 12:52
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին
16.09.2026 | 12:47
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 12:40
ՌԴ-ն ուկրաինական Դնեպրոպետրովսկում ավտոբուսի և Կիև–Նիկոլաև գնացքին է հարվածել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:30
Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում
16.09.2026 | 12:26
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքին․ ՍԴ-ն որոշում է կայացրել
16.09.2026 | 12:19
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ Իրանի պատերազմը դադարեցնելու օգտին է քվեարկել
16.09.2026 | 12:10
Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա // ԶՈՒ ԳՇ պետը գիշերային անակնկալ ստուգայց է կատարել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Կատալոնական «Բարսելոնան» խնդրել է լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին չխփել գոլեր, որպեսզի բոնուս չվճարի Մյունխենի «Բավարիային»։ Այդ մասին նշված է «Լևանդովսկի. իրականը» գրքում, որը լույս է տեսել Լեհաստանում, գրում է Cadena SER-ը։

Ըստ գրքի՝ կատալոնական ակումբը 37-ամյա ֆուտբոլիստին նման խնդրանքով դիմել է 2022/23 մրցաշրջանի վերջնամասում։ Եթե Լևանդովսկին այդ մրցաշրջանում Իսպանիայի Լա լիգայում խփեր 25-ից ավելի գոլ, ապա կատալոնացիները պետք է 2,5 միլիոն եվրո բոնուս վճարեին նրա նախորդ ակումբ «Բավարիային»։

Այդ պահին «Բարսելոնան» արդեն ապահովել էր չեմպիոնական տիտղոսը Չավիի գլխավորությամբ, իսկ Լևանդովսկին 23 գոլով գլխավորում էր ռմբարկուների ցուցակը։ Մարզումներից մեկից հետո ֆուտբոլիստին խնդրել էին մտնել մի սենյակ, որտեղ ղեկավարներ կազմի անդամներն էին, այդ թվում՝ ակումբի նախագահ Ժոան Լապորտան։ Այնտեղ, ըստ գրքի հեղինակի, ղեկավարներից մեկը ասել է․ «Ռոբերտ, մենք ուզում ենք, որ վերջին խաղերում մի փոքր արգելակես գոլերի հարցում»։

«Հարձակվողը չէր կարողանում հավատալ իր լսածին։ Թեպետ չեմպիոնությունն ու լավագույն ռմբարկուի տիտղոսը գործնականում արդեն որոշված էին, սակայն իր տպավորիչ կարիերայի ընթացքում երբեք ոչ ոք նրան չէր խնդրել դադարեցնել գոլեր խփելը»,- գրված է գրքում։

Արդյունքում՝ Լևանդովսկին Իսպանիայի առաջնության վերջին երկու տուրերի խաղերում գոլ չէր խփել։