ՊՍԺ-ն Ֆրանսիայի Սուպերգավաթի համար կպայքարի Քուվեյթում
Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան (LFP) հայտնել է երկրի Սուպերգավաթի հանդիպման օրն ու վայրը, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
Երկրի չեմպիոն ՊՍԺ-ն ու գավաթակիր «Մարսելը» տիտղոսը կվիճարկեն 2026թ․ հունվարի 8-ին։ Հանդիպումը կկայանա Քուվեյթի մայրաքաղաք Էլ Քուվեյթի «Ջաբար Էլ Ահմեդ» ստադիոնում։
Հիշեցնենք, որ 2009 թվականից սկսած Ֆրանսիայի Սուպերգավաթի հանդիպումը մի քանի անգամ անցկացվել է այլ երկրում։ Նախկինում տիտղոսային խաղն ընդունել են նաև Կատարը, Իսրայելը, Չինաստանը, Մարոկկոն, ԱՄՆ-ն, Թունիսը և Կանադան։