ՏԱՐԱԿԱՐԾԻՔ. Ծխե՞լ, թե՞ չծխել․ ԱՆ նոր օրինագիծը՝ քննադատությունների թիրախում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 11:13
Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի․ նախկին նախագահի որդին կմրցի երկրի գործող ղեկավարի հետ
05.10.2026 | 11:11
Ծավում, որտեղ խմելու ջրում սնդիկ էր հայտնաբերվել, ապօրինի հանքարդյունահանման գործ է բացահայտվել․ ՔԿ
05.10.2026 | 11:04
Սպիտակ տունը հայտարարել է, որ հետևում է Ռուսաստանում ժանտախտի մասին հաղորդումներին
05.10.2026 | 10:49
Ռուսական հարձակման հետևանքով Խարկովում մեկ մարդ է զոհվել․ վնասվել են Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքները
05.10.2026 | 10:34
Ուսուցչի առաքելությունն ավելի պատասխանատու է դառնում․ նախարարի ուղերձը՝ մասնագիտական տոնի կապակցությամբ
05.10.2026 | 10:17
Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել «Վանա լիճ դրախտ» համալիրի օտարման գործընթացում
05.10.2026 | 10:09
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 5-ի դրությամբ
05.10.2026 | 09:46
Կոտայքում մեքենայից կրակել են պարեկների ուղղությամբ․ երկու ծառայող վիրավորվել է, 2 անձ՝ ձերբակալվել
05.10.2026 | 09:41
Հենրիխ Մխիթարյանը գոլ է խփել ստուգողական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
Բոլորը

Առողջապահության նախարարությունը ծխելու դեմ պայքարի նոր օրինագիծ է մշակել, որով մի շարք սահմանափակումներ ու արգելքներ են նախատեսվում:

Նոր օրենքի ընդունումից հետո ծխելն արգելված կլինի փակ և կիսափակ հանրային տարածքներում, այդ թվում՝ շքամուտքերում, աշխատանքային տարածքներում, բուժհաստատություններում, ուսումնական հաստատություններում, երեխաների համար նախատեսված խաղահրապարակներում, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում,  հասարակական տրանսպորտի կանգառների ծածկերի տակ և այլն:

Ըստ նոր նախագծի ծխախոտի գովազդի բոլոր ձևերը նույնպես անթույլատրելի կլինեն: Նաև կարգելվի ծխախոտային արտադրատեսակների հրապարակային ցուցադրումը վաճառասրահներում: Այսինքն՝ շատ խանութներում ու սուպերմակետներում աչքի ընկնող և ծխախոտներով բեռնված ստենդերն այլևս չեն լինի: Վաճառողները դրա փոխարեն իրենց մոտ կունենան ծխախոտի արտադրատեսակների ցանկը՝ դրանց գներով, որը կտրամադրվի չափահաս գնորդին՝ նրա պահանջով:

Այս ամենը խախտելու դեպքում տուգանքների առավելագույն շեմը 800 հազար դրամն է: Այդքան նախատեսված է, օրինակ, ծխախոտային արտադրատեսակներ գովազդելու դեպքում: Տույժի կենթարկվի գովազդատուն:

Հասարակական տրանսպորտում ծխելու համար անձը կտուգանվի 50 հազար դրամով: Մասնավոր տրանսպորտային միջոցի վարորդն ընթացքի ժամանակ ծխելու համար կտուգանվի 10 հազար դրամով:

Ծխախոտային արտադրատեսակների վաճառքի կանոնների խախտումը կառաջացնի տուգանքի նշանակում 100 հազար դրամի չափով, այդ թվում՝ անչափահասներին վաճառելը: Զեղչ կիրառելն, օրենքի նախագծով, առավել ծանր «հանցանք» է համարվում և դրա համար նախատեսվող տույժը 200 հազար դրամ է: Նույնքան տուգանք կկիրառվի վաճառասրահներում դրանք ցուցադրելու համար:

Նոր նախագիծը հանրության շրջանում բուռն քննարկումների առիթ է դարձել: Շատերը կարծում են, որ նախագիծը թերի է մշակված է, ոմանք էլ պնդում են, որ  այն մարդու իրավունքի ոտնահարում է: Ի վերջո՝ ծխե՞լ, թե՞ չծխել…