«Կարմիր կամուրջ»-ը վերանորոգել է Սամվել Ալեքսանյանի հետ համագործակցող գործարարը

Լուրեր

05.10.2026 | 18:30
Գերմանիայի հետախուզության ղեկավարը հայտարարել է, որ Բեռլինին ռազմական հակամարտություն է սպառնում Ռուսաստանի հետ
05.10.2026 | 18:19
Ինչպե՞ս կարդալ 21-րդ դարում․ շուրջ 700 ուսուցիչ մասնակցել է մասնագիտական քննարկումների
05.10.2026 | 18:14
Ջոկովիչը մոտ է հերթական տիտղոսը նվաճելուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 18:10
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ վիճակը կայուն է // Պաշտոնանկություն ԱԱԾ-ում․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 18:00
«Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի»․ Բաքուն Երևանում կայանալիք COP17-ին ընդառաջ արշավ է սկսել
05.10.2026 | 17:49
Նոյան տապանի վայրի առեղծվածը. Թուրքիայում «ստորգետնյա միջանցքներ» են հայտնաբերվել
05.10.2026 | 17:38
Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերը կտրամադրվեն նոր ձևաչափով՝ 14 հասցեում
05.10.2026 | 17:22
Միրզոյանն ու Արաղչին քննարկել են Հայաստան–Իրան երկրորդ կամրջի կառուցումն ու ԹՐԻՓՓ նախագիծը
05.10.2026 | 17:10
Transfermarkt. Լա Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը
05.10.2026 | 17:02
Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի պատվիրակությանը
05.10.2026 | 16:44
Պեսկովը մեկնաբանել է ՌԴ-ի հետ սահման Էստոնիայի զորքերի տեղափոխման լուրերը
05.10.2026 | 16:35
Ժորժե Ժեզուշ. «Եթե Ռոնալդուն ցանկանում է լինել Պորտուգալիայի հավաքականում, կարող է վերադառնալ»
05.10.2026 | 16:26
Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Մոլդովայի անցակետի մոտ արկի ընկնելու հետևանքով սահմանապահ է վիրավորվել
05.10.2026 | 16:18
Հեռացում ԱԺ նիստից, ձայնից զրկում, նախազգուշացում․ ինչ պատիժներ է սահմանելու էթիկայի հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:10
Ադրբեջանցին ցուցմունք է տվել. բուժօգնություն է ստանում, վնասվածքներ ունի. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի հետ նոյեմբերի 16-ին մասնակցել է Երևանի պատմական «Կարմիր կամուրջ» հուշարձանի բացման արարողությանը։

«Հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներն իրականացվել են բարերար Յուրի Աֆրիկյանի միջոցներով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու բարերարի միջև 2022 թվականին կնքված հուշագրի շրջանակում»,- ասված է կառավարության տարածած հաղորդագրությունում:

 

Յուրի Աֆրիկյանը Կարմիր կամրջի հարևանությամբ նաև հյուրանոց և այլ շինություններ է կառուցել։ 

Factor.am-ը Երևանի քաղաքապետարանի կայքից  տեղեկացավ, որ դեռ 2020 թվականին տեղի ունեցած ավագանու նիստերից մեկում որոշում է կայացվել Աֆրիկյանին հնարավորություն տալ Արգիշտի փողոցի հ.48 և հ.48/1 հասցեներում գտնվող իր հողամասերի նշանակությունը փոխել՝ կառուցապատման նպատակներով։ Մասնավորապես, 4585.0քմ և 1020.0քմ մակերեսներով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերը փոխադրվել են բնակավայրերի հողերի կատեգորիա։

 

Յուրի Աֆրիկյանը տարածքում կառուցել է հյուրանոցային համալիր, հայկական արհեստների կենտրոն և հայկական արհեստագործական գործիքների թանգարան։

«Կարմիր կամուրջը» հանրապետական նշանակության հուշարձան է, գտնվում է Հրազդան գետի վրա։ Այն Երևանում պահպանված ամենահին կամուրջն է և համարվում է միջնադարյան Հայաստանի ամենախոշոր ինժեներական կառույցներից մեկը․ունի 11 մ բարձրություն, 80 մ երկարություն, 6,5 մ լայնություն։ Հրազդանի կիրճի ափերը միմյանց կապելով՝ կամուրջը ճանապարհային հաղորդակցություն է ապահովել Երևանի բերդից դեպի Արարատյան դաշտավայր: Կամուրջը 10-13 րդ դարերի կառույց է, սրբատաշ ճակատներով, թաղերով և թաղակիր ատամնաձև շարվածքով եռաշերտ պրոֆիլավոր ճակատային կամարներով:

Ո՞վ է բարերար Յուրի Աֆրիկյանը

Կամուրջը վերանորոգած Յուրի Աֆրիկյանը գործարար է։ Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ Աֆրիկյանին է պատկանում  էլեկտրոնիկայի և կահույքի վաճառով զբաղվող «Վեգա» խանութների ցանցի 85 տոկոսը։ Բացի այս նա, նույն աղբյուրի համաձայն, մասնակցություն ունի այլ հինգ ընկերություններում։

Յուրի Աֆրիկյանը իր բիզնես գործունեության շրջանակներում համագործակցում է նաև իշխանությունների հետ ջերմ հարաբերություններ ունեցող, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ։ Մասնավորապես, «Վեգա»-ի գրեթե բոլոր խոշոր մասնաճյուղերը Ալեքսանյանին պատկանող կառուցներում են։ 2019 թվականի օգոստոսին, երբ խոշոր հրդեհ էր բռնկվել Սամվել Ալեքսանյանին պատկանող «Մալաթիա մոլ»-ում տեղակայված «Վեգա» խանութում, Ալեքսանյանն անձամբ էր եկել ու համակարգում, թե հրշեջների աշխատանքը, թե տեխնիկան դուրս բերելու գործընթացը։

 

Նարեկ Կիրակոսյան