Լեհաստանը փակում է երկրում գործող ՌԴ վերջին հյուպատոսությունը՝ ի պատասխան երկաթուղային դիվերսիայի

Լուրեր

16.09.2026 | 16:02
Խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյանը` Գանձասարի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
16.09.2026 | 15:19
ՄԻՊ-ում քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների խնդիրները
16.09.2026 | 15:15
Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:10
TRIPP-ի համաձայնագիրը չի հակասում Սահմանադրությանը // Օսիպյանի գործով դատաքննությունը սկսվել է․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 15:00
Վարսավիրանոցից են օգտվում, սրճարաններից. Ֆարմանյանը` 102-րդ ռազմաբազայի և իր նշած 15 հազար աշխատատեղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:57
Արմավիրում տղամարդը ծեծել է մորը և դանակահարել նրան օգնության հասած անձին․ ՔԿ
16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

Լեհաստանը որոշել է փակել Գդանսկում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը: Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին: Նա նշել է, որ հյուպատոսությունը բացելու՝ Լեհաստանի համաձայնությունը հետ կկանչվի՝ ի պատասխան երկաթուղում վերջերս տեղի ունեցած դիվերսիայի, գրում է The Insider-ը։

Ավելի վաղ փակվել էին նաև Կրակովում (հունիսին) և Պոզնանում (2024 թվականի նոյեմբերին) Ռուսաստանի հյուպատոսությունները։ Գդանսկում ներկայացուցչության փակումից հետո Ռուսաստանի քաղաքացիները կկարողանան հյուպատոսական ծառայություններ ստանալ միայն Վարշավայում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնում։

Նոյեմբերի 16-ին Վարշավա-Լյուբլին գծի վրա, Լեհաստանի մայրաքաղաքից մոտավորապես 100 կմ հեռավորության վրա, տեղի ունեցած պայթյունը վնասել էր երկաթուղային գծերը: Ոստիկանությունը մոտակայքում հայտնաբերել էր երկրորդ պայթուցիկ սարքը, որը չէր պայթել:

Նոյեմբերի 18-ին Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ երկաթուղային դիվերսիայի երկու կասկածյալներ են հայտնաբերվել: Նրանք Ուկրաինայի քաղաքացիներ են, որոնք գործել են  ռուսական հատուկ  ծառայությունների հրահանգներով:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի