Ֆիդանը ՀՀ-ին և Ադրբեջանին կոչ է արել օգտվել պատմական հնարավորությունից և հնարավորինս շուտ կնքել խաղաղության համաձայնագիրը

Լուրեր

02.10.2026 | 14:26
9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ՝ 14.7% աճով
02.10.2026 | 14:19
Ժորժե Ժեզուշը՝ Ռոնալդուի հետ կոնֆլիկտի մասին. «Կանոնները բոլորի համար նույնն են»
02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
Բոլորը

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացում արտահայտված կամքը և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում մեր արձանագրած առաջընթացն ամրապնդել են Հարավային Կովկասի տարածաշրջանում երկար սպասված, երկարատև խաղաղության հույսերը։ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում այս մասին հայտարարել է երկրի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։

Նա նշել է, որ Ադրբեջանի հետ պահպանվում են բացառիկ հարաբերություններ երկկողմ և բազմակողմ հարթակներում։

«Մենք շարունակում ենք գործել մեր դաշնակից Ադրբեջանի հետ համակարգված և համերաշխ՝ Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերում, այդ թվում՝ Ղարաբաղի վերականգնման և վերածննդի գործում»,- նշել է թուրք պաշտոնյան։

Ողջունելով Հայաստանի «խաղաղ և կառուցողական» մոտեցումը Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ՝ Ֆիդանն ասել է. «Մենք շարունակում ենք տարբեր մակարդակներում երկխոսությունը Հայաստանի հետ, որը ցուցաբերել է բաց և պատրաստակամ դիրքորոշում մեր երկրի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, և մենք անկեղծորեն առաջ ենք մղում մեր համատեղ ջանքերը ձեռնարկվող կոնկրետ քայլերի ուղղությամբ։ Թուրքիան ձգտում է խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում և ստեղծել բարգավաճման ընդհանուր տարածք տարածաշրջանում»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի