«Խաչիկի ոտքը «Չերյոմուխա»-ից պոկվել էր, կախված էր մնացել․ քննիչը վիրավոր ոտքը սեղմել է». Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.04.2026 | 11:23
Բյուրեղավանում աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր են արձանագրվել, ջրում հայտնաբերվել են շեղումներ
28.04.2026 | 11:19
Թրամփը դժգոհ է պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Իրանի վերջին առաջարկից
28.04.2026 | 11:13
Փաշինյանն այցելել է Գիտությունների ազգային ակադեմիա․ ՈՒՂԻՂ
28.04.2026 | 11:12
Պռոշյանի ճանապարհին կրակոցներով սպանության գործն ուղարկվել է դատախազին
28.04.2026 | 10:59
NBA-ի չեմպիոնն առաջինն է դուրս եկել 1/4 եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 10:46
Հայաստանը 2026-ի աշնանից կունենա նոր կենսաչափական անձնագրեր և նույնականացման քարտեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 10:39
ՌԴ-ում արգելվել է Հայաստանից ներկրված «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը
28.04.2026 | 10:28
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Մադրիդի մրցաշարից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 10:20
Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ տուժածներ չկան
28.04.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 28-ի դրությամբ
28.04.2026 | 09:52
Կադրային փոփոխություններ՝ Դատախազությունում
28.04.2026 | 09:45
Քաջարան-Մեղրի ճանապարհին «Peugeot»-ն մոտ 100 մ գլորվել է ձորը․ ԲԿ տեղափոխված 4 անձանցից 1-ը մահացել է
28.04.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
27.04.2026 | 23:25
ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի մասին գրառման համար ֆեյսբուքյան օգտատիրոջը մեղադրանք է առաջադրվել
27.04.2026 | 23:12
Չեխիան Ադրբեջանին նոր մարտական ​​​​ուսումնական ինքնաթիռ է առաջարկում
Բոլորը

«Խաչիկի ոտքը «Չերյոմուխա»-ից պոկվել էր, բայց կախված էր մնացել։ Այդ վիճակում քննիչը հարցաքննության է տանում և, որպեսզի կորզի իր ցանկալի բանը, ի՞նչ են արել Խաչիկի գլխին․ վիրավոր ոտքը սեղմել են։ Ես խնդրում եմ, այս հաղորդումն ընդունեք»,-խորհրդարանում հայտարարեց պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ դիմելով Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։

Նա ավելացրեց նաև, որ քննիչի անունը իրեն հայտնի է, և եթե դեռ աշխատում է, պետք է պատասխան տա։

«Սա միայն մի դեպքի մասին եմ ասում։ 2008-ի մարտի 1-ին Սահմանադրական դատարանի բակում և ներսում ավտոմատավորներ էին։ Դուք տեսե՞լ եք աշխարհում այդպիսի բան։ Ափսոս, Վլադիմիր Վարդանյանն այստեղ չի, որ հաստատի, որպես աշխատակազմի ղեկավար, այդ ավտոմատավորներն ի՞նչ էին անում Սահմանադրական դատարանի ներսում և բակում»,-իր ելույթում, վերհիշելով 17 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները նշեց Քոչարյանը։

«Աղվան Հովսեփյանը վերջին հաշվով պետք է բացատրի այդ քննչական խմբերը, որոնք ստեղծված էին, 100-ից ավել քննիչներ էին ներգրավված։ Իրենք մեղավոր չեն, իրենք ուսադիր կրող մարդիկ են, նրանց պարտադրել են ապօրինի գործողություններ, բայց դա բերել է նրան, որ 17 տարի հետո ՄԻԵԴ-ն է ասում, որ «Մարտի 1»-ը բացահայտված է, որովհետև կառավարման հստակ առանցք է ունեցել։ Այո՛, Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։ Իսկ ու՞ր է Վարդան Օսկանյանը, որ աշխարհով մեկ գոռում էր, որ «եկեք, Հայաստանում զինված խմբավորումներ են ստեղծվում»։ Բայց իրականում Հայաստանում զինված խմբավորումները ձևավորվում էին գործող իշխանության կողմից։ Ավելին, դա դեռ քիչ էր։ Լեռնային Ղարաբաղից բերեցին 700-ից ավել ուսադիր կրող և ոչ թե շարքային անձնակազմ, ենթասպա և սպա, և տեղակայեցին կոնկրետ վայրերում, որը մենք բացահայտեցինք։ Մի մասն էլ գտնվում էր կառավարության շենքում։ Փաստահավաք խումբը հինգ զեկույց է ներկայացրել»,-ասաց Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։