Ընդդիմությունից ով հաղթեր Էջմիածնում՝ կալանավորված էր լինելու․ կարող է լավ է՝ չի հաղթել, գոնե բանտում չի․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 12:00
«Նաիրիտ 2»-ի 420.8 մլն դրամ գնահատված գույքը վաճառվել է 167.8 մլն դրամով․ նախաձեռնվել է քրեական վարույթ
16.09.2026 | 11:51
ԱՄՆ-ում ռուսական հատուկ ծառայությունների ցանց է բացահայտվել․ անդամները մեղադրվում են Կրեմլի հանձնարարականով ԵՄ-ում դիվերսիաների և ռուս այլախոհների սպանությունների կազմակերպման մեջ
16.09.2026 | 11:42
«Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն կստեղծի․ Անուշ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:35
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 11:33
Ռուսական գազի գինը կարող է փոխվել․ ի՞նչ այլընտրանք ունի Հայաստանը 
16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
16.09.2026 | 11:02
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 10:55
Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+»-ի տնօրենը փորձել է «Արմենիկում»-ից 1.6 մլրդ դրամ հափշտակել կեղծ փաստաթղթերով
16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը Factor TV-ի հետ զրույցում պնդում է, որ տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրությունների արդյունքներով և՛ իշխանության, և՛ ընդդիմության կողմից արվող հետևությունները սխալ են։ Նրա գնահատմամբ՝ Էջմիածնում իշխանության հաղթանակը պայմանավորված էր մի շարք հանգամանքներով, այդ թվում՝ վարչատարածքային փոփոխություններով և վարչական ռեսուրսի կիրառմամբ, իսկ Գյումրիում ընդդիմության հաղթանակը լոկալ բնույթի էր և համապետական տրամադրություններ չի արտացոլում։

Անդրադառնալով Վաղարշապատի ընտրություններին՝ Էդմոն Մարուքյանը նշեց, որ իշխանությունը հաղթանակի հասնելու համար փոխել է երկրի վարչատարածքային բաժանումը։ «Դուք 16 համայնք միացրել եք Էջմիածնին, որպեսզի կարողանաք այդ փոքր տարածքում հաղթել։ Սա ջերիմենդերինգ է։ Դուք հանրապետականին հարիր գործիքակազմ եք կիրառել», – ասաց նա՝ հավելելով, որ «Քաղաքացիական պայմանագիրը» ոչ մի տեղ 57% ձայն չի հավաքել, և նրանց իրական վարկանիշը 40-48%-ի սահմաններում է։

Մարուքյանի դիտարկմամբ, իշխանությունը նաև խուսափել է ընտրությունները քաղաքականացնելուց։ «Ալենը կարա՞ր գնար ելույթ ունենար, ասեր՝ ընտրեք Արգիշտի Մեխակյանին։ Պարզ է՝ նվազելու էին ձայները։ Վերջին օրը ցածր պրոֆիլով, շատ կարճ ելույթներ են ունեցել», – նշեց նա։
Մարուքյանը քննադատեց նաև ընդդիմությանը, որը Գյումրիի ընտրություններին մասնակցում էր ոչ թե մեկ դաշինքով, այլ յոթ-ութ ուժերով, ինչը հանգեցրեց ձայների փոշիացման։ Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ մեկ բևեռով հանդես գալու իր առաջարկի մերժմանը, նա ենթադրեց, որ ընդդիմադիր դաշտում չկա համախմբման տրամադրվածություն. «Եթե նույն սխալներն են արվելու, ինչպես 21 թվականին, նույն բանն է լինելու։ Եթե ուզում են՝ թող գնան, անեն»։

Ի պատասխան մեղադրանքների, թե իր դիրքորոշումները փոխվել են, և նա խոսում է Հայաստանի «ուկրաինացման» մասին, Մարուքյանը հայտարարեց. «Աշխարհում եթե մի հատ կուսակցություն կա, որը ինչ ասել է, հետո 180 աստիճան հակառակն է արել, դա իրենք են [իշխանությունը]։ Մենք միակ պրոեվրոպական ուժն ենք, որը իշխանության հակադիր է։ Հայաստանում չկա իշխանությունից անկախ պրոեվրոպական այլ ուժ»։
Նա պարզաբանեց, թե ինչ նկատի ունի «ուկրաինացում» ասելով. «Երբ դու քո ժողովրդին խաբում ես, ասում ես՝ ձեզ տանում եմ լավ տեղ, ու տանում ես պատերազմի, կործանման, աղետի, դա է ուկրաինացումը»։ Մարուքյանը պնդեց, որ ներկայիս իշխանությունը տապալել է ԵՄ-ի հետ ՍԵՊԱ համաձայնագրի բարեփոխումները, ինչի պատճառով Հայաստանը չի ստանում վիզաների ազատականացում։

Մարուքյանը նաև մանրամասներ ներկայացրեց իրեն արված հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնի առաջարկից։ Նրա խոսքով, 2021 թվականի հունիսի 27-ին Ռուբեն Ռուբինյանը իրեն է փոխանցել վարչապետի առաջարկը՝ ստանձնելու Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը, որն ինքը մերժել է։ Հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը, ըստ նրա, ընդունել է բանակցային գործընթացում իրավական ներդրում ունենալու նպատակով։

Անդրադառնալով Թագուհի Ղազարյանի տարածած տեսանյութին, որտեղ ինքը առերևույթ հակասական հայտարարություններ է անում Ղարաբաղի զենքերի հանձնման հարցում, Մարուքյանը պարզաբանեց. «Պատասխանատվությունները տարբեր են։ Փաշինյանը պետք է այդ զենքը դուրս բերեր, իսկ նրանք [Արցախի ղեկավարությունը] պետք է փչացնեին զենքը՝ հանձնելուց առաջ։ Փաշինյանը կարող էր այդ զենքը հանել, մինչև նրանց վնասելու պահը հասնելը»։ Նա ընդգծեց, որ երկու կողմն էլ ունեն իրենց պատասխանատվության բաժինը։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան