Դիանա Գասպարյանի ընտանիքին պատկանող գազալցակայանում սպանություն կատարած անձը կալանավորվել է

Լուրեր

06.04.2026 | 17:12
«Մանչեսթեր Սիթիից» հաստատել են, որ Բերնարդու Սիլվան կհեռանա
06.04.2026 | 17:03
Իսրայելի կողմից նոր հարված է հասցվել Իրանի Հարավային Պարս գազային օբյեկտին
06.04.2026 | 16:51
ՌԴ-ում հաստատել են գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Օտրոշչենկոյի մահը Ղրիմում՝ Ան-26 ինքնաթիռի կործանման հետևանքով 
06.04.2026 | 16:40
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Մոնտե Կառլոյի «Մասթերսից»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 16:32
Զելենսկին հայտնում է, որ Ուկրաինան և Սիրիան ընդլայնում են անվտանգության ոլորտում համագործակցությունը
06.04.2026 | 16:21
Ադրբեջանում ջրհեղեղի հետևանքով մեկ մարդ է մահացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 16:10
Հրապարակվել է ֆուտբոլի կանանց Հայաստանի հավաքականի կազմը
06.04.2026 | 15:59
Ալիևն ու Ղավելաշվիլին ընդգծել են ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման դերը Հարավային Կովկասում՝ անվտանգության ապահովման գործում
06.04.2026 | 15:51
Իրանը ձևակերպել է իր պատասխանը հրադադարի առաջարկներին. Իրանի ԱԳՆ խոսնակ
06.04.2026 | 15:42
Հայաստանի հետ խաղաղությունն ամրապնդելու համար ստորագրված փաստաթղթերը բավարար չեն, կարևոր է առևտուրը. Ալիև
06.04.2026 | 15:36
Սպիտակում շնամարտ կազմակերպելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
06.04.2026 | 15:35
Իրանն ու ԱՄՆ-ն ստացել են ռազմական գործողությունները դադարեցնելու և անհապաղ հրադադարի ծրագիրը. Reuters
06.04.2026 | 15:27
Հայաստանի 15 շախմատիստ կմասնակցի Եվրոպայի անհատական առաջնությանը
06.04.2026 | 15:18
Նախկին ու ներկա օլիգարխների, բոլորի՛ որդիներին բերելու եմ ծառայության. Հայկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 15:15
Ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը. Կոբախիձե
Բոլորը

Վաղարշապատի գազալցակայանում սպանություն կատարած անձը կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ այս մասին հայտնում են ՀՀ քաննչական կոմիտեից։ Նշենք, որ  դեպքը տեղի էր ունեցել Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանի սկեսրայրին՝ Աշոտ Միրզոյանին պատկանող գազալցակայանում:

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում գործող գազալցակայանում տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կ.Բ.-ն և Ա.Պ.-ն իրենց միջև առկա տարաձայնությունները պարզաբանելու նպատակով 2025 թվականի մարտի 22-ին հանդիպել են Վաղարշապատ համայնքում գործող գազալցակայանում, որտեղ տեղի ունեցած խոսակցությունը վերածվել է վիճաբանության:

Վիճաբանության ընթացքում Կ.Բ.-ն իր մոտ ապօրինի պահվող հրազենով կրակել է Ա.Պ.-ի ուղղությամբ՝ սպանելով նրան:
Կ.Բ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը):
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

 

Factor.am-ը տեղեկացրել էր, որ  դեպքը տեղի է ունեցել մարտի 22-ի կեսգիշերն անց Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի սկեսրայրին՝ Աշոտ Միրզոյանին պատկանող գազալցակայանում։ Այդ օրը կրակոցներ էին հնչել Գասպարյանի ամուսնու ընտանիքին պատկանող ԱԳԼՃԿ-ում, ինչի հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել 36-ամյա Արթուր Պարոնյանը, որը «Էջմիածին» բժշկական կենտրոնում գիտակցության չգալով, մահացել էր։

«Հետք-ի» տեղեկություններով, սպանություն կատարելու մեջ կասկածվում է «Ճապ» մականունով հայտնի 33-ամյա տղամարդը: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ դեպքից մի քանի ամիս առաջ Պարոնյանը վիճել էր Դիանա Գասպարյանի ամուսնու՝ Վաղարշապատի ավագանու ՔՊ-ականա անդամ Արամայիս Միրզոյանի հետ, ինչը խոր հետքեր էր թողել: Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, որ դեպքի առթիվ իրավապահները խուզարկել են նաև Դիանա Գասպարյանին և ամուսնուն պատկանող առանձնատունը։

Ապա Քննչական կոմիտեն հաղորդեց, որ գազալցակայանի հերթափոխի պետը սպանությունից հետո հրահանգել էր ջրով լվանալ արյան հետքերը ու այդպիսով կոծկել հանցագործությունը։