Գազալցակայանը, որտեղ, ըստ ՔԿ-ի, փորձել են սպանություն կոծկել, պատկանում է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի սկեսրայրին

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքին պատկանող գազալցակայանում տեղի ունեցած սպանությունը փորձել են կոծկել։ Ըստ Քննչական կոմիտեի՝ քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արմավիրի մարզում գործող գազալցակայանում տեղի ունեցած սպանության դեպքից հետո գազալցակայանի 2 աշխատակից կատարել է հանցագործությունների պարտակում։

«Մարզում գործող գազալցակայանի հերթափոխի պետը սպանություն կատարած անձի բացահայտմանը խոչընդոտելու նպատակով՝ գազալիցքավորողին հրահանգել է ջրով լվանալ գազալցակայանի տարածքում թափված արյան հետքերը, հավաքել և զուգարանակոնքը նետել կրակոցների արդյունքում տարածքում թափված կրակված պարկուճները, այնուհետև կրկին լվանալ արյան հետքերը՝ այդ կերպ կազմակերպելով և ղեկավարելով գազալիցքավորողի կողմից Կ.Բ.-ի կատարած հանցագործությունների պարտակումը»,- նշվում է ՔԿ տարածած հաղորդագրության մեջ։

Factor TV-ի տեղեկություններով՝ այս դեպքը տեղի է ունեցել մարտի 22-ի կեսգիշերն անց Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի սկեսրայրին՝ Աշոտ Միրզոյանին պատկանող գազալցակայանում։ Այդ օրը կրակոցներ էին հնչել Գասպարյանի ամուսնու ընտանիքին պատկանող ԱԳԼՃԿ-ում, ինչի հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել 36-ամյա Արթուր Պարոնյանը, որը «Էջմիածին» բժշկական կենտրոնում գիտակցության չգալով, մահացել էր։

«Հետք-ի» տեղեկություններով, սպանություն կատարելու մեջ կասկածվում է «Ճապ» մականունով հայտնի 33-ամյա տղամարդը: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ դեպքից մի քանի ամիս առաջ Պարոնյանը վիճել էր Դիանա Գասպարյանի ամուսնու՝ Վաղարշապատի ավագանու ՔՊ-ականա անդամ Արամայիս Միրզոյանի հետ, ինչը խոր հետքեր էր թողել:

Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, որ դեպքի առթիվ իրավապահները խուզարկել են նաև Դիանա Գասպարյանին և ամուսնուն պատկանող առանձնատունը։

Ստացվում է, ըստ ՔԿ-ի, գազալցակայանի հերթափոխի պետը փորձել է կոծկել սպանության դեպքը։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-474-րդ հոդվածի 1-ին մասով (հանցանք կատարած անձին աջակցելը կազմակերպելը) և գազալիցքավորողի նկատմամբ՝ 474-րդ հոդվածի 1-ին մասով (հանցանք կատարած անձին աջակցելը):

Հիշեցնենք՝ մայիսի 16-ին Գասպարյանը հայտարարեց հրաժարականի մասին։

Ռոզա Վարդանյան