Կարապետյանը 3 ամիս ժամանակ ունի․ ՀԷՑ-ի գույքը կվաճառի՞, թե՞ գերակա շահը կգործի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 13:58
ԵՄ-ն ՀՀ ապրանքների 85-90 %-ի արտահանման համար արտոնյալ պայմաններ է ստեղծել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:50
50 տարով վարձակալված 10 հազար քմ այգին վերադարձվել է Սիսիան համայնքին
01.10.2026 | 13:45
Ո՞վ ա ինքը, որ ընդեղ նստի․ բոլոր միջոցները ձեռնարկելու եմ որ հեռանա․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:41
Նվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:33
Լրահոսը բացում ես` «ռեժիմը խուճապի մեջ է», բայց մարդիկ խորապես հավատում են խաղաղությանը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:27
Ալֆրեդ Սադոյան. «Շուտով կլսեք Հայաստանում մեր կողմից իրականացվելիք մեկ այլ ֆուտբոլային մեծամասշտաբ նախաձեռնության մասին»
01.10.2026 | 13:23
Թրամփը հայտարարել է, թե Flydubai-ի ինքնաթիռը կործանումից փրկել է իսրայելցի սանտեխնիկը
01.10.2026 | 13:14
Ահռելի ստվեր ունենք, բավարարված չեմ պայքարի տեմպերով. Փաշինյանը` ՊԵԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:08
NYMEX․ ոսկու ու արծաթի գինը նվազել է, պլատինինը՝ աճել
01.10.2026 | 13:03
Ազդակ չունենք. Փաշինյանը` գազի գնի թանկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:57
Նոր Արտագերսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը պատճառված վնասից 25.7 մլն դրամը վերականգնվել է
01.10.2026 | 12:48
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով
01.10.2026 | 12:39
Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ
01.10.2026 | 12:33
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:31
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Երեք օր նիստ գումարելուց հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն  այսօր քվեարկեց․ չորս կողմ և մեկ դեմ ձայներով դադարեցվեց ՀԷՑ-ի էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիան: Հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ լիցենզիայի դադարեցմանը պետք է հաջորդեն գործընթացներ։ 

«Առաջիկա 3 ամիսներին պետությունը սեփականատիրոջ կամ ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի հետ կսկսի բանակցել գույքի սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ։ Եթե այդ 3 ամիսների ընթացքում կողմերը չգան համաձայնության, ապա դրանից հետո պետությունը կարող է գերակա շահի իրավունքով վերցնել այդ սեփականության իրավունքը»,- ասաց Մեսրոպյանը: 

ՀԷՑ-ի գործով վարչական լսումներն անցնում էին լարված, փոխադարձ մեղադրանքներով։ ՀԾԿՀ աշխատակազմը ներկայացրեց ծավալուն զեկույց՝ պնդելով, որ ՀԷՑ-ում խախտումները եղել են համակարգված և համատարած։ Այնինչ, ըստ ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանի, վարույթում որևէ ապացույց չկա, որ խախտումները եղել են։

Նրա այսօրվա ելույթի ընթացքում իրավիճակը լարվեց․ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը Ղազինյանին կոռեկտության կոչ արեց։ Հանձնաժողովի նախագահը ևս դիմեց տնօրենի նախկին պաշտոնակատարին՝ վիրավորական գնահատակներ չտալ։

Այս օրերին «Տաշիր Կապիտալ»-ի փաստաբանների ներկայացրած բացարկի բոլոր միջնորդությունները հանձնաժողովը մերժեց։ Փաստաբան Արամ Օրբելյանն այսօր ելույթում նշեց, որ հանձնաժողովը քվեարկելու է մի նախագծի վերաբերյալ, որով վարույթ գոյություն չունի։

Նախագծին դեմ քվեարկած հանձնաժողովի անդամ Արա Նռանյանն էլ հատուկ կարծիք հայտնեց, որ ՀԷՑ-ի լիցենզիայի մասով վարույթը պետք է կարճվեր, քանի որ ՍԴ-ում և Վարչական դատարանում կան վարույթներ, որոնք կարող էին ազդել որոշման վրա։ Մեսրոպյանն էլ ասում է՝ այս փուլում դժվար է կանխատեսել, թե ինչ սցենարով կլինի ընթացքը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան