Rolex ժամացույց, մեկ կիլոգրամ ոսկու ձուլակտոր. Շվեյցարիան նվերներ է ուղարկել Թրամփին՝ մաքսատուրքերը իջեցնելու համար

Լուրեր

02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:31
Ադրբեջանը կիբերբանակ է ստեղծում
02.10.2026 | 20:15
Ինչպես և որտեղ են չեզոքացրել ադրբեջանցի զինվորին․ ականատեսները մանրամասներ են պատմում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:04
Շաքիում ՀՀ սահմանը հատել է միայն մեկ ադրբեջանցի զինծառայող․ ԱԱԾ
02.10.2026 | 20:00
ՔՆՆԱՐԿՈւՄ. Ռուսական գազի թանկացումը կբերի՞ էներգետիկ ճգնաժամի, ՀՀ-ն ի՞նչ հակաքայլեր ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շվեյցարիայից ժամանած պատվիրակությունը, որն այցելել է Սպիտակ տուն՝ մաքսատուրքերի կրճատման շուրջ բանակցելու համար, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար նվերներ է տարել՝ Rolex ժամացույց և մեկ կիլոգրամ ոսկու ձուլակտոր, հաղորդում է Axios-ը, որին վկայակոչում է Meduza-ն:

Նոյեմբերի 4-ին պատվիրակության այցի ժամանակ Թրամփին նվիրաբերված ձուլակտորը գնահատվում է մոտավորապես 130,000 դոլար։ Դրա վրա գրված են եղել 45 և 47 թվերը, որոնք խորհրդանշում են Թրամփի նախագահության երկու ժամկետները։ Սպիտակ տան պաշտոնյաների խոսքով՝ Թրամփը նվերներն ընդունել է իր նախագահական գրադարանի անունից, ինչպես թույլատրվում է օրենքով։

Axios-ը նշում է, որ Սպիտակ տուն Թրամփի վերադառնալուց հետո նրան թանկարժեք նվերներ տալը դարձել է սովորական պրակտիկա։ Apple-ն օգոստոսին բարձրացրել է նշաձողը, երբ գործադիր տնօրեն Թիմ Քուքը նախագահին նվիրել է փորագրված ապակե սկավառակ 24 կարատանոց ոսկե հիմքով՝ ի նշանավորումն ընկերության 100 միլիարդ դոլարի ներդրման Միացյալ Նահանգներում. այս նվերներն արվել են մաքսատուրքերից խուսափելու համար։

Վարչակազմի պաշտոնյայից մեկի խոսքով՝ «դժվար էր գերազանցել Apple-ին, բայց շվեյցարացիները դա արել են»։

Միևնույն ժամանակ, Շվեյցարիան մանրակրկիտ քննարկել է իր պատվիրակության կազմը՝ Թրամփի մոտ ուղարկելով շվեյցարական խոշոր բիզնեսների ներկայացուցիչների՝ գիտակցելով, որ ԱՄՆ նախագահը սիրում է ձեռնարկատերերի հետ շփվել։

«Թրամփը գործարար է և սիրում է գործարարների հետ գործնական զրույցներ վարել»,- ասել է վարչակազմի պաշտոնյան։

Բանակցությունների արդյունքում շվեյցարական ապրանքների մաքսատուրքերը 39%-ից նվազեցվել են մինչև 15%-ի: Դրա դիմաց Շվեյցարիան կնվազեցնի իր առևտրային արգելքները, իսկ շվեյցարական ընկերությունները կավելացնեն ներդրումները Միացյալ Նահանգներում։

Հանդիպումից հետո Թրամփը գրել է. «Ես ուզում եմ գովաբանել բոլոր ներկաներին լավ կատարված աշխատանքի համար»։

Թրամփի կողմից սկսված առևտրային պատերազմում Շվեյցարիան ստացել էր  գրեթե ամենաբարձր՝ 39% մաքսատուրքերը։ Շվեյցարիայի իշխանությունները, ըստ Financial Times-ի, «շոկի մեջ էին»։ Երեք ամիս շարունակ շվեյցարացի պաշտոնյաները կարծում էին, որ ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրի հետ բանակցությունները լավ են ընթանում և շարժվում են դեպի 10% տոկոսադրույքով համաձայնագրի։

Շվեյցարիայի նախագահ Կարին Քելլեր-Զուտտերը հուլիսին հայտարարել էր, որ ինքը կարողացել է «կապ հաստատել Թրամփի հետ»։ Սակայն, ըստ FT-ի աղբյուրի, Թրամփի հետ նրա զրույցը վատ է անցել. ԱՄՆ նախագահն անմիջապես հստակեցրել է, որ 10%-ը բավարար չէ, և Զուտտերը «չի կարողացել որևէ բան առարկել»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի