«Դարակազմիկ հարց եք տալիս». Արգիշտի Մեխակյանը վրդովվեց Գյումրու ու Փարաքարի մասին հիշեցումից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 13:58
ԵՄ-ն ՀՀ ապրանքների 85-90 %-ի արտահանման համար արտոնյալ պայմաններ է ստեղծել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:50
50 տարով վարձակալված 10 հազար քմ այգին վերադարձվել է Սիսիան համայնքին
01.10.2026 | 13:45
Ո՞վ ա ինքը, որ ընդեղ նստի․ բոլոր միջոցները ձեռնարկելու եմ որ հեռանա․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:41
Նվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:33
Լրահոսը բացում ես` «ռեժիմը խուճապի մեջ է», բայց մարդիկ խորապես հավատում են խաղաղությանը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:27
Ալֆրեդ Սադոյան. «Շուտով կլսեք Հայաստանում մեր կողմից իրականացվելիք մեկ այլ ֆուտբոլային մեծամասշտաբ նախաձեռնության մասին»
01.10.2026 | 13:23
Թրամփը հայտարարել է, թե Flydubai-ի ինքնաթիռը կործանումից փրկել է իսրայելցի սանտեխնիկը
01.10.2026 | 13:14
Ահռելի ստվեր ունենք, բավարարված չեմ պայքարի տեմպերով. Փաշինյանը` ՊԵԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:08
NYMEX․ ոսկու ու արծաթի գինը նվազել է, պլատինինը՝ աճել
01.10.2026 | 13:03
Ազդակ չունենք. Փաշինյանը` գազի գնի թանկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:57
Նոր Արտագերսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը պատճառված վնասից 25.7 մլն դրամը վերականգնվել է
01.10.2026 | 12:48
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով
01.10.2026 | 12:39
Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ
01.10.2026 | 12:33
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:31
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Վաղարշապատ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, Արմավիրի մարզի Խոյ համայնքի ղեկավար, Արմավիրի նախկին մարզպետ Արգիշտի Մեխակյանը, որն ընտրություններում գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը, «դարակազմիկ» է որակեց Փարաքարում և Գյումրիում իշխանության պարտության մասին լրագրողի հարցը:

«Շնորհակալ եմ ձեր դարակազմիկ հարցի համար, սա Վաղարշապատն է։ Եվ սա տարբեր համայնք է։ Դուք ասում եք՝ հիշեցնեմ, պետք չի հիշեցնել, որովհետև ես Փարաքարում եղել եմ և քարոզարշավի ընթացքում, և ամբողջ ընթացքում»,- ասաց Մեխակյանը:

Factor TV-ի հարցին,  թե ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չեկավ հանրահավաքին՝ Մեխակյանն ասաց, թե հարցը պետք է ուղղել վարչապետին։

«Մեր օրակարգում ի սկզբանե չի եղել իր մասնակցությունը, ի սկզբանե՝ մենք հանրահավաք չէինք էլ պլանավորել, քարոզարշավի ընթացքում բնակչությունից ստացած դրական էներգետիկայով պայմանավորված՝ որոշել ենք քայլերթ անել»,- նշեց նա։

Մեխակյանը հայտարարեց՝ եթե չլիներ Նիկոլ Փաշինյանի աջակցությունը՝ ինքը չէր լինի ՔՊ-ի թեկնածուն։

Հիշեցնենք՝ Վաղարշապատում այսօր ավագանու ընտրություններ են: Առավոտյան ժամը 8:00-ից բացվել են գործող բոլոր ընտրատեղամասերը. ընտրողները քվեարկել կարող են մինչև ժամը 20:00-ն:

Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններին գրանցվել են հետևյալ քաղաքական ուժերը՝ «Հայրենիք» կուսակցություն, «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք՝ «Առաջ» և ՀՅԴ կուսակցություններով, «Քաղաքացիական պայմանագիրը», «Ազատ դեմոկրատները», «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական, «Ժառանգություն», «Հանրապետություն», «Համահայկական ճակատ» կուսակցությունները:

Մանրամասները՝ տեսանյութում: