Հայաստան ներկրված ղազախական ցորենն անվտանգ է. ՍԱՏՄ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի տարածքով Հայաստան ներկրված ղազախական ցորենն արդեն ենթարկվել է անվտանգության փորձաքննության. այն չի պարունակում որևէ վտանգավոր նյութ, ռադիացված և թունավոր չէ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 14-ի ասուլիսում հայտարարեց ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը:

Նա հավաստիացրեց, որ դա պարենային ցորեն է, որը կարելի է օգտագործել: Առաջիկայում կհրապարակվեն նաև դրա կարգի վերաբերյալ փորձաքննության արդյունքները:

Ըստ Տիգրան Պետրոսյանի՝ ամեն օր Վրաստանի տարածքով շուրջ 100 բեռնատարներով Հայաստան է ներկրվում նույն որակի ցորեն: ՍԱՏՄ ղեկավարը տարակուսում է, թե ինչու է հատկապես այս խմբաքանակի ցորենի կարգի շուրջ նման իրարանցում առաջացել: Նա հորդորեց ցորենը ներկրած ընկերությունից պարզել, թե ինչ նպատակով է այն օգտագործվելու:

ՍԱՏՄ Բուսասանիտարիայի վարչության պետ Արթուր Նիկոյանն էլ նշեց, որ հացահատիկի ծլած լինելը կապ չունի նրա կարգի հետ:

«Կոնկրետ ցորենի կարգաբանությունը որոշվում է ԳՕՍՏ-ով: Ծլած լինելը, անվտանգությունը և կարգը տարբեր բաներ են: Չգիտեմ, թե ով է որոշել, որ անասնակեր ցորեն է ներմուծվել:

Ցորենի վերահսկողության հետ կապված գործում է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգ, նաև միջպետական ստանդարտ ԳՕՍՏ 9353, որն ընդունվել է 2016 թվականին: Հստակ նշված է, որ 1-4-րդ կարգի ցորենները նախատեսված են պարենային, իսկ 5-րդ կարգինը՝ ֆուրաժային օգտագործման համար: Եվրամիությունում գոյություն ունի նաև 6-րդ կարգ ու տվյալ դեպքում 5-րդ կարգը նույնպես համարվում է պարենային:

Ցավոք, 2016-ին դուրս է եկել այն դրույթը, որ 1-4-րդ կարգի ցորենը պետք է լինի պարեն, իսկ 5-րդը՝ ֆուրաժ: Այսինքն, գիտնականները գտել են, որ անհրաժեշտություն չկա կարգի հետ կապված օգտագործման կոնկրետ ոլորտ նշել: Ստացվում է, որ ցանկացած կարգի ցորեն կարելի է օգտագործել ցանկացած նպատակով:

Բայց հարց է առաջանում՝ միթե՞ չկա տարբերություն ֆուրաժայինի և պարենայինի հետ կապված: Իհարկե, կա: Դա հստակ սահմանված է 015 տեխնիկական կանոնակարգով, որը համարվում է ԵԱՏՄ-ում գործող նորմատիվ-իրավական ակտ: Տարբերությունը սահմանված է ոչ թե որակական, այլ անվտանգային ցուցանիշներով: Գրված է, որ պարենային է համարվում այն ցորենը, որը ներկայացված անվտանգության ցուցանիշներով համապատասխանում է անվտանգության ցուցանիշի ցուցիչի պահանջին: Եթե ցանկացած կարգի ցորեն համապատասխանում է 015 տեխնիկական կանոնակարգով սահմանված պարենային ցորենին ներկայացվող անվտանգության պահանջներին, ուրեմն դա հանգիստ կարելի է օգտագործել որպես պարեն»,- նշեց նա:

Ղազախական ցորենով բեռնված գնացքը Հայաստան է ժամանել նոյեմբերի 8-ին՝ անցնելով Ղազախստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ Գնացքը տեղափոխել է շուրջ 1000 տոննա ցորեն։ Ղազախստանի գյուղատնտեսության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան ուղարկված ցորենը 4-րդ կարգի է։ Հայաստանում որոշ շրջանակներ քննադատում էին ՀՀ իշխանություններին՝ պնդում անելով, թե ղազախական ցորենը որպես անասնակեր է ներմուծվել։

 

Հիշեցնենք, որ մամուլում  ու ընդդիմադիր շրջանակներում  սուր քննադատության էր արժանացել, այն փաստը, որ Ադրբեջանի տարածքով երկաթուղային ճանապարհով Հայաստան հասած ղազախական ցորենը չորրորդ կարգի է։ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը հնչեցված հարցին ի պատասխան նշել էր, որ Հայաստանին այդպիսի ցորեն ևս պետք է:

«Չորրորդ կարգի ցորենը հիմնականում օգտագործվում է կերերի արտադրության համար և որպես հավելանյութ՝ հաց թխելիս, երբ խառնում են ավելի խոշոր ցորենի տեսակների հետ։Դա նշանակում է, որ այդպիսի ցորեն էլ է պետք Հայաստանի Հանրապետությանը: Ցորենը ցորեն չէ՞»,-ասել էր փոխնախարարը:

Հայտնել էինք, որ ՍԱՏՄ-ն Ղազախստանից ներկրված ցորենը ենթարկել է բուսասանիտարական, անվտանգության և որակական փորձաքննությունների։