Չե՞նք կարա Նարեկով էդ հարցը լուծենք` մեծ փող վերցնենք, «Ֆորա բանկ»-ի բանը քրոջ տղեն ա. ՀԿԿ-ն «Ուժեղ Հայաստանին» առնչվող նոր ձայնագրություն է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
Բոլորը

Հակակոռուպցիոն կոմիտեն «Ուժեղ Հայաստան» կուսակցությանն առնչվող նոր ձայնագրություն է հրապարակել։ Ըստ կոմիտեի՝ պարզվել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող անձը նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել Ռուսաստանի Դաշնությունում բնակվող, ազգությամբ հայ քաղաքացու հետ՝ Հայաստանի քաղաքացիների կողմից իրենց օգտին քվեարկությունն ապահովելու վերաբերյալ։

Փոխարենը ռուսաստանաբնակ քաղաքացուն խոստացվել է կուսակցության ղեկավար կազմի միջոցով աջակցել՝ «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող և Ռուսաստանի տարածքում գործող բանկից արտոնյալ պայմաններով վարկ ստանալու գործընթացում։

Քրեական վարույթի շրջանակում վերծանված հեռախոսազրույցներից մեկում կողմերը խոսում են «պադերժկա» ապահովելու, տարբեր ընտանիքների միջոցով ձայներ հավաքելու և ընտրություններին ակտիվ մասնակցություն կազմակերպելու մասին։ Նշվում է, որ մեկ անձ կարող է ազդեցություն ունենալ տասնյակ ընտանիքների վրա, իսկ ընդհանուր հաշվարկներով խոսվում է հարյուրավոր, անգամ հազարավոր ձայների ապահովման մասին, մասնավորապես՝ Արարատի մարզում։

Մեկ այլ զրույցում քննարկվում են ֆինանսական հարցեր՝ փոխադարձ աջակցություն տրամադրելու համատեքստում։ Խոսքը վերաբերում է բանկային հնարավորություններին, խոշոր գումարների շրջանառությանը։

«Ասում ա՝ իրանց ձեռն ա, ասում ա՝ ախպերս տենց-տենց ա, արա ասում ա՝ դե ճանաչում ա բանին, ջոկի՞ր ախպեր անունը ինչ ա, դե էդ Ֆորա բանկի բանը քրոջ տղեն ա, հա՞: Հիմի չարխերը կա, ջոկո՞ւմ ես, մենք իրանց պիտի օգնենք, իրանք էլ մեզ: Մենք չենք կարա՞ Նարեկով էդ հարցը լուծենք, մեծ փող կարելի ա վերցնել ու սաղ պրծնեմ սաղ: Ասա՝ ախպեր, մեր ախպերը մեր համար լիքը չարխեր ա անում, ասա հա՞, օգնենք ախպերն ինքն էլ ընդեղ ա, սա ստրոյկա ա վերցրել մեծ, ախպեր, էնպես չի, որ իրան ասում ենք՝ մեզ պարտքով փող տա, Սա՛մ, ջոկի՞ր»,- ասվում է ձայնագրությունում։

Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում արտերկրում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին որևէ պարագայում չներգրավվել ընտրական իրավախախտումների մեջ՝ նյութական կամ այլ շահի դիմաց։

Միևնույն ժամանակ, իրավապահ կառույցը զգուշացնում է, որ նման բոլոր դեպքերը գտնվում են մշտական վերահսկողության ներքո և անխուսափելիորեն կարժանանան խիստ ու համարժեք իրավական արձագանքի։

Մանրամասները՝ տեսանյութում։