Թբիլիսիի Սուրբ Նշանի գերեզմանաքարերը՝ աղբակույտի մեջ. վիճելի եկեղեցու հարևանությամբ շինարարություն է սկսվել

Լուրեր

08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
Բոլորը

Թբիլիսիի «Արծաթե» փողոցում (հին Թիֆլիսի Կալայի (Քվեմո կալա) թաղի կենտրոնում) Սուրբ Նշան եկեղեցու հարևանությամբ շինարարական ակտիվ աշխատանքներ են ընթանում. գրում է aliq.ge-ն: 

Եկեղեցու  բակի տապանաքարերը հանվել են, հեռացվել եկեղեցու տարածքից, «Ալիք մեդիայի» նկարահանման պահին աղբի մեծ կույտի հետ խառնված, ուր են տարվելու՝ անհայտ է:

Ահազանգել էր հարևանությամբ բնակվողներից մեկը, ով չցանկացավ իր անունը հրապարակել։ Տեսախցիկից այն կողմ զրույցում կինն իր վրդովմունքը հայտնեց՝ ասելով, որ այն ինչ արվում է այս պահին, վանդալիզմ է՝ անկախ նրանից ում է պատկանում եկեղեցին, կամ ում գերեզմանաքարերն են եկեղեցու բակում:

Խորհրդային Միության տարիներին մի շարք եկեղեցիների շարքում կնքվել և փակվել էր նաև այս եկեղեցին, ծառայել է որպես պարենամթերքի պահեստ, մի քանի անգամ հրդեհվել է, այժմ համարվում է վթարային: 2007-ին Սուրբ Նշանը (Սուրբ Նիկողայոս) ստացել է պատմական հուշարձանի կարգավիճակ: Տեղեկություններ ունենք նաև, որ տարածքի սեփականատերը նշված տարածքում հյուրանոց կառուցելու ցանկություն է ունեցել, սակայն հանրային ճնշման արդյունքում հրաժարվել է իր մտադրությունից:

Մեր տեղեկություններով՝ եկեղեցու հարևանությամբ բնակվող քաղաքացիները դատական հայց են ներկայացրել՝ Սուրբ Նշանին կից շինարարական աշխատանքները դադարեցնելու պահանջով: Մոտ օրերս դատական նիստ է նշանակված: Վիրահայոց թեմի մամուլի պատասխանատու Սուսաննա Խաչատրյանը «Ալիք մեդիայի» հետ զրույցում նշեց, որ այդ դատական գործընթացում թեմը հանդես է գալիս որպես երրորդ՝ աջակցող կողմ:

Նա նաև տեղեկացրեց, որ թեմը դիմել է քաղաքապետարան՝ մշակութային կոթողի հարևանությամբ շինարարության հետ կապված մտահոգությամբ։ Քաղաքապետարանի համապատասխան բաժնից տեղեկացրել են, որ խնդիրն ուսումնասիրվել է, և անհանգստանալու կարիք չկա, տեղում ընդամենը նորացվում են կոմունիկացիոն ենթակառուցվածքները: