Իջևան համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել

Լուրեր

02.10.2026 | 21:13
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:31
Ադրբեջանը կիբերբանակ է ստեղծում
02.10.2026 | 20:15
Ինչպես և որտեղ են չեզոքացրել ադրբեջանցի զինվորին․ ականատեսները մանրամասներ են պատմում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:04
Շաքիում ՀՀ սահմանը հատել է միայն մեկ ադրբեջանցի զինծառայող․ ԱԱԾ
02.10.2026 | 20:00
ՔՆՆԱՐԿՈւՄ. Ռուսական գազի թանկացումը կբերի՞ էներգետիկ ճգնաժամի, ՀՀ-ն ի՞նչ հակաքայլեր ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 19:53
Մհեր Գրիգորյանը ԶՖԳ-ի պատվիրակության հետ քննարկել է ջրամբարաշինության և ջրային ռեսուրսների ծրագրերը
02.10.2026 | 19:44
Պուտինը հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինային՝ չպահպանելով նախկինում գործող սահմանափակումները. Զելենսկի
02.10.2026 | 19:34
Վիճաբանություն Երևանի Մինաս Ավետիսյան փողոցում․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց
02.10.2026 | 19:20
ՌԴ-ն սպասում է Հայաստանի արձագանքին՝ երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ. Օվերչուկ
02.10.2026 | 19:11
Հայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքի խաղաց Էստոնիայի հետ
Բոլորը

Իջևան համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Նա անձնական շահագրգռվածությունից ելնելով, համայնքային սեփականություն հանդիսացող 1285.0 քմ մակերեսով հողամասը կադաստրային արժեքի 30%-ի չափով վաճառել է նույն համայնքի բնակչին քրեական։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ վարույթն ուղարկվել է դատարան։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Իջևան համայնքի նախկին ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Վ. Ղ.-ն չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, որի հետևանքով անհատույց տրամադրման և ուղղակի վաճառքի միջոցով օտարման ոչ ենթակա անշարժ գույքն օրենքի պահանջների խախտմամբ ուղղակի վաճառքով օտարել է էականորեն ցածր՝ կադաստրային արժեքից շուրջ 3 անգամ պակաս գնով, ինչն էական վնաս է պատճառել հասարակության և համայնքի օրինական շահերին:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Իջևան համայնքի ղեկավարը, անհատույց տրամադրման և ուղղակի վաճառքով օտարման հիմքերի բացակայության պայմաններում, անձնական շահագրգռվածությունից ելնելով, համայնքային սեփականություն հանդիսացող 1285.0 քմ մակերեսով հողամասը կադաստրային արժեքի 30%-ի չափով վաճառել է նույն համայնքի բնակչին և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ ընդհանուր 1385.0 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչել նրա սեփականության իրավունքը:

Արդյունքում՝ Իջևան համայնքի ղեկավարի կողմից տրված լիազորագրով վերը նշված քաղաքացու հետ կնքվել է առուվաճառքի պայմանագիր, որի հիման վրա վերջինիս անվամբ կատարվել է նշված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում:

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար Իջևան համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասին)։

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրությունում։