Ալիևը հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքի» բացումը օգուտ կբերի Կենտրոնական Ասիայի բոլոր երկրներին

Լուրեր

29.07.2026 | 18:49
Բաքվի դատարանը որոշում է կայացրել լրտեսության մեջ մեղադրվող Ֆրանսիայի քաղաքացու վերաբերյալ
29.07.2026 | 18:30
Քարսիթի պահանջը հաճախ է անտեսվում․ 6 ամսում կազմվել է 7165 արձանագրություն
29.07.2026 | 18:21
6 զոհի գործով նախաքննությունն ավարտվել է․ մեղադրյալը կկանգնի դատարանի առաջ
29.07.2026 | 18:18
Հրաչյա Ռոստոմյանը հեռացել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից
29.07.2026 | 18:15
Նոր սահմանափակումնե՞ր, թե՞ հին կանոնների վերահաստատում․ ինչ է ցույց տալիս Սիմոնյանի և Ռուբինյանի ընդունած որոշումների համեմատությունը
29.07.2026 | 18:13
Տրամաբանական է, որ չեն հրավիրել. Խանդանյանը` Գարեգին Բ-ի` ԱԺ նիստին մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 18:10
Փաշինյանը՝ Գարեգին 2-րդին ԱԺ հրավիրելու մասին // Լիլիթ Մակունցը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 18:02
Փաշինյանը՝ Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:53
Զելենսկին Թրամփից 300 Patriot հրթիռ է խնդրել՝ ձմռանն Ուկրաինայի էներգետիկ ոլորտը պաշտպանելու համար
29.07.2026 | 17:50
«Ալաշկերտը» ժամանել է Ռումինիա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:45
Իմ կարգի մարդը կարա՞ նեղված լինի. Սասուն Միքայելյանը չի ընտրվել հանձնաժողովի նախագահի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:38
Ո՞ւմ նկատի ունեք «կաթողիկոս» ասելով․ Փաշինյանը՝ ԱԺ անդրանիկ նիստի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:31
Եղոյանը չի վերընտրվել. Սոնա Ղազարյանն է ընտրվել Եվրոինտեգրման հանձնաժողովի նախագահի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:23
Չի ուզել, չի շնորհավորել, բայց ինքն ո՞ւմ հետ էր խոսում․ Փաշինյանը՝ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:17
Այո, ես ընտրվեցի առողջապահության հանձնաժողովի նախագահի թեկնածու. Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է, այսպես կոչված,«Զանգեզուրի միջանցք» եզրույթն օգտագործել, այս անգամ՝ Տաշքենդում Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների յոթերորդ խորհրդատվական հանդիպումից առաջ Ուզբեկստանի ազգային լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

«Ադրբեջանում ստեղծված ժամանակակից տրանսպորտային ենթակառուցվածքները, այդ թվում՝ առևտրային նավատորմը, Ալյաթ միջազգային առևտրային նավահանգիստը, որի հզորությունն առաջիկա տարիներին կհասնի 25 միլիոն տոննայի, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին և երկրի ինը միջազգային օդանավակայանները, բոլորն էլ նպաստում են Ադրբեջանի դերի ամրապնդմանը՝ որպես համաշխարհային տրանսպորտային և լոգիստիկ կենտրոնի: Բացի այդ, Զանգեզուրի միջանցքի բացումն օգուտ կբերի Կենտրոնական Ասիայի բոլոր երկրներին»,- հայտարարել է Ալիևը։

Նրա խոսքով՝ երկու երկրների միջև համագործակցության հիմնական ոլորտներից մեկը բազմազան տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումն ու տարանցիկ հնարավորությունների ընդլայնումն է։

«Այս ոլորտում մեր երկրների մասնակցությունը Միջին միջանցքի միջազգային տրանսպորտային երթուղուն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ Ադրբեջանը կարևոր տարանցիկ երկիր է Ուզբեկստանի և Կենտրոնական Ասիայի երկրների համար։ Վերջին տարիներին Միջին միջանցքով արտահանման հնարավորությունների և բեռնափոխադրումների աճը ձեռք է բերել առանձնահատուկ ռազմավարական նշանակություն»,- ասել է նա։

Հավելենք, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված համաձայնագրերով որևէ «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չկա։ Դրանցում նշվում է «Թրամփի երթուղու» (TRIPP) մասին, սակայն Բաքվի քարոզչամեքենան ու ադրբեջանցի պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահ Իլհամ Ալիևը շարունակում են «միջանցք» եզրույթն օգտագործել՝ խեղաթյուրելով ստորագրված փաստաթղթերի բովանդակությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի