Ադրբեջանը խաղաղապահներ կուղարկի Գազա, եթե մարտական ​​գործողությունները լիովին դադարեցվեն

Լուրեր

02.10.2026 | 15:10
Ադրբեջանցի զինվորին կալանքի են տանում // «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 15:02
Բեռնատարում 14.2 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել
02.10.2026 | 14:52
7 ամսում Հայաստանում ծնվել է 17 հազար 96 երեխա․ ծնելիությունը նվազել է 2.4%-ով
02.10.2026 | 14:43
Ագրոբիզնեսից մինչև ագրոտուրիզմ․ Լիոնում քննարկվել են Հայաստանի և ֆրանսիական ռեգիոնի տնտեսական կապերը
02.10.2026 | 14:35
«ՍՄՈՔ ՀԱՈՒՍ»-ը ծխախոտը բաց եղանակով է վաճառել․ ընկերությունը կենթարկվի վարչական պատասխանատվության
02.10.2026 | 14:26
9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ՝ 14.7% աճով
02.10.2026 | 14:19
Ժորժե Ժեզուշը՝ Ռոնալդուի հետ կոնֆլիկտի մասին. «Կանոնները բոլորի համար նույնն են»
02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Բոլորը

Ադրբեջանը չի ծրագրում խաղաղապահներ ուղարկել Գազա, քանի դեռ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև մարտական ​​գործողություններն այնտեղ լիովին չեն դադարեցվել։ Այս մասին Reuters-ին հայտնել է Ադրբեջանի կառավարության աղբյուրը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Գազայի խաղաղության ծրագրի շրջանակում Վաշինգտոնը բանակցություններ է վարում Ադրբեջանի, Ինդոնեզիայի, ԱՄԷ-ի, Եգիպտոսի, Կատարի և Թուրքիայի հետ՝ մոտ 20,000 զինվորականից բաղկացած Միջազգային կայունացման ուժերի (ISF) կազմում այդ երկրների հնարավոր մասնակցության վերաբերյալ։

«Մենք չենք ուզում մեր զորքերը վտանգի ենթարկել։ Դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե ռազմական գործողությունները լիովին դադարեցվեն»,- ասել է ադրբեջանական աղբյուրը։

Նշվում է, որ նման ցանկացած որոշում պետք է հաստատվի խորհրդարանի կողմից։ Խորհրդարանական անվտանգության հանձնաժողովի ղեկավարը Reuters-ն ասել է, որ դեռևս որևէ օրինագիծ չի ստացվել այս հարցի վերաբերյալ։

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի կողմից մշակված բանաձևը կլիազորի ISF-ին «կիրառել բոլոր անհրաժեշտ միջոցները», անհրաժեշտության դեպքում՝ նաև ուժ՝ Գազայում անվտանգությունը կայունացնելու իր մանդատը կատարելու համար։

ՀԱՄԱՍ-ը չի հայտնել՝ արդյո՞ք կհամաձայնի զինաթափել և ապառազմականացնել Գազան, չնայած նախկինում մերժել է դա։

Ավելի վաղ ադրբեջանական իշխանական աղբյուրները հայտնել էին, որ Միացյալ Նահանգները դիմել է Ադրբեջանին՝ առաջարկելով միանալ Գազայի հատվածում կայունացման ուժերին։ Ըստ աղբյուրի՝ Բաքուն դեռևս վերջնական որոշում չի կայացրել։ Նշվում էր, որ Ադրբեջանի դիրքորոշումը հաստատուն է՝ ցանկացած մասնակցություն պետք է հիմնված լինի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա, որը միջազգային լեգիտիմություն է շնորհում և հստակ մանդատ սահմանում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի