Ամերիկայի առողջապահական ոլորտի հայտնի ներկայացուցիչը մեծ ներդրում կունենա ՀՀ մարզերի բուժհաստատությունների արդիականացման գործում

Լուրեր

04.08.2026 | 16:17
Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղությունը հասանելի է դարձել․ ԵԱՀԿ գործող նախագահ
04.08.2026 | 16:14
Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի հետ
04.08.2026 | 16:09
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով
04.08.2026 | 16:07
Մեզ այդպիսի տեղեկություն հայտնի չէ․ ՀՀ ԱԳՆ խոսնակը՝ ԵՄ-ի միգրանտներին ՀՀ ուղարկելու առաջարկի մասին
04.08.2026 | 16:00
Պատգամավորները Կոնջորյանին ընտրում են ԱԺ փոխնախագահ. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 16:00
Շարուանակո՞ւմ եք «կառավարության» նիստերը, հարցերը ո՞ր երկրի ԱԺ եք ուղարկում․ Արթուր Հովհաննիսյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 15:53
«Զանգեզուրի միջանցքը» բացվելու դեպքում Ստամբուլից հնարավոր կլինի մեքենայով կամ գնացքով հասնել Բաքու․ այնքան էլ հեռավոր հեռանկար չէ․ Հաջիև
04.08.2026 | 15:45
Տաջիկստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
04.08.2026 | 15:37
Բայրամովը հայտարարել է, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում լրացուցիչ առաջընթաց է սպասվում
04.08.2026 | 15:31
Ես բարեգործություն արել եմ, երբ Փաշինյանը դեռ ծնված չէր. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 15:28
Ֆլիկը չի բացառել, որ Յամալի խաղային դիրքը կարող է փոխվել «Բարսելոնայում»
04.08.2026 | 15:25
Նախընտրելի կլինի խոսեք կոկորդիլոսների մասին, էդտեղ դուք ավելի բովանդակային եք և հետաքրքիր․ Աննա Գրիգորյանը՝ Գարիկ Սարգսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 15:17
Խաղաղության պայմանագիրը պետք է փակի վտանգների դռները. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 15:10
Դատարանից կալանավորված անձ է փախել // ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստան կգա․ ԼՈՒՐԵՐ
04.08.2026 | 14:59
Մի՛ անցեք սահմանները, հակառակ դեպքում ես կհամարեմ, որ պայմանավորվածությունը խախտված է․ Ռուբինյանը՝ ընդդիմադիր պատգամավորին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հոկտեմբերի 30-ին սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանն ընդունեց Ամերիկայի առողջապահական ոլորտի հայտնի ներկայացուցիչ, ԱՄՆ 15 նահանգների 46 հիվանդանոց ներառող խոշորագույն ցանցի ղեկավար, բարերար Մայք Սարյանին և նրա օգնական Միսակ Քեշեշյանին:

Ողջունելով Մայք Սարյանին առաջին անգամ Հայաստան այցելության առթիվ՝ Մխիթար Հայրապետյանը նշեց, որ նա հպարտություն է ոչ միայն Հայաստանի, հայ ժողովրդի, ամերիկահայերի, այլև ամերիկյան հասարակության համար: 2017 թվականին հենց Մայք Սարյանն ընդգրկվեց ԱՄՆ առողջապահության ոլորտի 25 լավագույն գործադիր տնօրենների ցանկում: «Ձեր հաջողության պատմությունն անչափ ոգևորիչ է: Մեզ համար շատ կարևոր է սփյուռքում հայապահպանության հարցը, լեզուն և մշակույթը, սակայն միևնույն ժամանակ մեր հայրենակիցները պետք է ինտեգրվեն իրենց բնակության երկրների հասարակություններին և լինեն լավ քաղաքացիներ: Նրանք շատ հաճախ նաև Հայաստանի ու այդ երկրների երկկողմ հարաբերությունների համար երաշխիք են»,-նշեց նախարարի պաշտոնակատարը:

Մայք Սարյանը, շարունակելով Մխիթար Հայրապետյանի խոսքը, շեշտեց, որ ունենալով տասնամյակների աշխատանքային փորձ առողջապահության ոլորտում և մասնագիտական զբաղվածություն, մշտապես տեղյակ է ամերիկահայ համայնքին, Հայաստանին, հայերին հուզող            հարցերին: «Պատրաստ եմ աջակցել Հայաստանին, կանգնել նոր կառավարության և հայ ժողովրդի թիկունքին, որ հաջողենք յուրաքանչյուր հարցում: Իմացեք, որ ունեք լավ բարեկամ՝ հանձին ինձ»,-ընդգծեց Մայք Սարյանը:

Նա ցանկանում է նպաստել Հայաստանի մարզերի զարգացմանն ու մարզային և գյուղական բուժհաստատությունների արդիականացմանը: