Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոն
17-ամյա Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոն: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Վահեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել 1-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 1-ին հորիզոնականը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 13-ամյա Տիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների փոխչեմպիոն։