Վիգեն Սարգսյանին խորհուրդ կտամ ավելի մանրամասն նայել և տեսնել, որ այս 6 ամսվա ընթացքում Հայաստանը խոսում է շատ ավելի սուվերեն դիրքերից, քան իրենց օրոք էր․ Արսեն Խառատյան

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Նիկոլ Փաշինյանի նախկին՝ արտաքին հարցերով խորհրդական Արսեն Խառատյանի հետ

-Պարոն Խառատյան, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բոլթոնը Երևանում հույս հայտնեց, որ ընտրություններից հետո Փաշինյանը կունենա ուժեղ մանդատ՝ վճռական քայլեր անելու համար: Ակնհայտ է, որ խոսքն արցախյան հարցի լուծումներում վճռականության մասին է, լուծումների, որոնց նկատմամբ մեր հասարակությունը գերզգայուն է: Ինչպե՞ս հասկանալ այս հայտարարությունը:

-Ակնհայտ է, որ և՛ Նիկոլ Փաշինյանը, և՛ իր կառավարությունն ունի ժողովրդի անվերապահ աջակցությունը, որը, հուսով եմ, կրկին կերևա առաջիկայում ԱԺ արտահերթ ընտրություններին և ինչի արդյունքում բանակցային սեղանի մոտ Փաշինյանն, այո՛, ավելի ամուր դիրքերում կլինի: Իսկ բանակցային գործընթացի բովանդակային հատված դեռևս չկա, առաջիկայում է լինելու: Եվ հանդիպումներն էլ դեռ սակավաթիվ են. 3 հանդիպում ունեցել են արտգործնախարարները, վարչապետը հանդիպել է Ադրբեջանի նախագահին, և թե ինչ կետից, ինչ տրամաբանությամբ պետք է ընթանա բանակցային գործընթացը, ցույց կտա ժամանակը: Բայց մի քանի կոնկրետ հայտարարություններ արվել են. Արցախի ժողովրդի իրավունքներ, անվտանգություն, հայտարարվել է նաև, որ Փաշինյանը բանակցություններում ներկայացնելու է Հայաստանը, քանի որ ունի Հայաստանի մանդատ, ոչ Արցախի: Եվ այս առումով՝ բանակցություններն ինչ տեսք կստանան, ինչ ուղղությամբ կգնան, սրա մասին որևէ մեկը դեռ որևէ հստակ բան ասել չի կարող, որովհետև դրանց ընթացքն ու բովանդակությունը դեռ պիտի երևա:

Թե ինչ ակնարկներ է անում Բոլթոնը, դրանք մեկնաբանելու ցանկություն չունեմ, բայց գիտեմ մի բան, որ այդպես արագ և կտրուկ փոփոխություններ ակնկալել հնարավոր չէ: Ի վերջո, այս հակամարտությունն ու բանակցային գործընթացն արդեն 25 տարվա պատմություն ունի: Եվ ուրեմն՝ մեկ ամսում, օրերում, տարվա ընթացքում փոփոխություններ ակնկալելը՝ ում կողմից էլ լինի, իրատեսական չէ: Եթե չասենք անհնար:

-Բոլթոնի այցից հետո ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն անդրադառնալով ԱՄՆ պաշտոնյայի մի շարք հայտարարություններին՝ նշեց, որ մինչ օրս Հայաստանի գործընկերները զգայուն են եղել Հայաստանի տարածքում և հայ պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ մեր երկրի հարևաններին և բարեկամներին վերաբերող հայտարարություններ անելիս, ի տարբերություն այս անգամվա: Նկատի ուներ՝ Իրանի, զենքի, Հայաստանի՝ իրապես անկախ լինելու մասին հայտարարությունները: Ավելին՝ հիշեցվեց, որ Ջոն Բայդենն անգամ ժամանակին ողջունել էր Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու որոշումը:

– Դե, տեսել և լսել ենք ամերիկյան տարբեր պաշտոնյաների՝ տարբեր տարիների ընթացքում արված հայտարարություններ, և Վիգեն Սարգսյանը, որը Ջո Բայդեն-Սերժ Սարգսյան հեռախոսազրույցին հղում անելիս հիշատակելով, որ Բայդենն ընդունել էր՝ ԵՏՄ-ին անդամակցությունը Հայաստանի սուվերեն որոշումն է, սրանով ցանկանում է ցույց տալ, որ ամերիկացիները այդկերպ ու այդքան հարգում էին Հայաստանի սուվերենությունը: Առհասարակ, Հայաստանի սուվերեն որոշումները չհարգելու պարագայում պետք է հավուր պատշաճի պատասխան տրվի որևէ մեկին. լինեն ամերիկացիները, ռուսները, թե այլք: Բայց, կարծում եմ, որ նա մոռացության էր մատնել նախկին տարիներին, Վիգեն Սարգսյանի ժամանակվա Հայաստանի տարիներին հայ-ամերիկյան հարաբերություններում, և առհասարակ, բոլոր ուղղություններով ձախողումները: Եվ եթե Բոլթոնի այցն օգտագործվում է ներկայացնելու Նիկոլ Փաշինյանի, իբր, ձախողումներն արտաքին քաղաքականության մասով, ապա իրեն խորհուրդ կտամ ավելի մանրամասն նայել և տեսնել այս 6 ամսվա ընթացքում Հայաստանի արտաքին ակտիվության մասշտաբները: Եվ տեսնել նաև այն, որ Հայաստանն այս ընթացքում խոսում է շատ ավելի սուվերեն դիրքերից, քան իրենց օրոք էր: Եվ սրա մասին այնքան ակնհայտ օրինակներ կան, որ դժվար է ներկայացնել մեկ հարցազրույցի ընթացքում:

-Վիգեն Սարգսյանն, ի դեպ, Հայաստանի ներքին գործերին միջամտություն էր որակել Բոլթոնի այն հայտարարությունը, որ Հայաստանը պետք է վերջապես անկախ լինի: Ակնհայտ էր, որ դա վերաբերում էր ՌԴ-ին:

-Բոլթոնի կամ որևէ այլ պաշտոնյայի հայտարարություններն այս պահին մեկնաբանելու խնդիր չունեմ: Նրա այցի նպատակների մասին ինքս էլ գրել եմ, որ, մեծավմասամբ, կապված էր Իրանի հետ, և այս հարցում, կարծում եմ, որ մեր շահերն ամերիկացիների հետ չեն համընկնում: Վստահ եմ, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից շատերը հնչեցրածս դիրքորոշումը բացատրելի են դարձրել ամերիկյան գործընկերներին:

-Իսկ ինչպե՞ս եք գնահատում Բոլթոնի այն կոշտ ձևակերպումը, որ Իրանի հարցում Հայաստանն այլընտրանք չունի, քան լիարժեք պատժամիջոցներ կիրառելը: Նկատենք, որ նախկինում ամերիկյան կողմը միշտ ըմբռնումով է մոտեցել Իրանի հարցում ՀՀ մոտեցումներին՝ գնահատելով մեր աշխարհագրական դիրքը, շրջափակումն ու մյուս նյուանսները:

-Մեզ համար Իրանի հետ հարաբերությունները չափազանց կարևոր են: ԱՄՆ-ի կամ արտաքին խաղացողների այլ ազդեցությունները մեր տարածաշրջանում, բնականաբար, ազդեցություն ունենում և ունենալու են, բայց մենք մեր սուվերեն որոշումներն ենք կայացնում և հարաբերությունները չենք կառուցելու երրորդ կողմերի՝ մեր այլ գործընկերների վրա հնարավոր ազդեցությամբ: Իհարկե, իրենք էլ՝ ամերիկյան ներկայիս վարչակարգը, լավ պատկերացնում է իրավիճակն այդ առումով: Եվրամիությունն Իրանի հարցում այլ՝ ամերիկյանից տարբերվող մոտեցում ունի, մեր ռուսաստանյան գործընկերները՝ նույնպես: Այսինքն, թերևս ԱՄՆ-ը փորձում է գործընկերներ գտնել Իրանի դեմ պատժամիջոցներում, բայց այդ հարցում, կարծում եմ, Հայաստանը ինքն իր սուվերեն որոշումներն է կայացնելու, քանի որ մեր երկկողմ հարաբերություններն Իրանի հետ չափազանց կարևոր է համարելու: Վստահ եմ՝ լուծումներ գտնվելու են, այո՛, Ձեր իսկ նշած և՛ աշխարհագրական դիրքի նրբությունները հաշվի առնելով, և՛ մնացածը:

-Ամերիկյան զենքի վաճառքի մասին հայտարարությունը, որ ռուսական զենքը չի նպաստում խաղաղությանը, իսկ ամերիկյանը լավն է, գոնե՝ ռուսաստանյան փորձագետների մակարդակով որակվել են սադրիչ:

-Որևէ ծագումնաբանության զենք խաղաղ հանգուցալուծմանը դժվար թե ծառայի, սակայն պետք է նկատի ունենալ գոյություն ունեցող անվտանգային ճարտարապետությունը տարածաշրջանի, որտեղ սպառազինությունների մրցավազքի պայմաններում, բնականաբար, բալանսը չափազանց կարևոր է: Եվ այս տեսանկյունից այն կարող է զսպող նշանակություն ունենալ: Այս իմաստով՝ վարչապետն էլ ասաց, որ եթե առաջարկներ լինեն, որոնք Հայաստանին ձեռնտու են, պատրաստ ենք քննարկել, և կապ չունի՝ ինչ ծագումնաբանություն ունի այդ զենքը: Եվ այս առումով, պաշտպանության նախկին նախարարին ասելու շատ բան կա, որովհետև անելիքների ու ասելիքների, ինչպես նաև իրենց ու նոր իշխանությունների մոտեցումներում էական տարբերություն կա:

Կրկին շեշտեմ, որ մենք վիզներս ծուռ խնդրողի դիրքերից չէ, որ պետք է խոսենք աշխարհի հետ: Մենք պիտի կարողանանք խոսել մեր սուվերեն դիրքերից, և անցյալի որոշ արատավոր ավանդույթներ վերացնելու ճանապարհով ենք գնալու: Այս թվում՝ նաև բանակում գոյություն ունեցող կոռուպցիան վերացնելու:

Անի Սահակյան