Վաշինգտոնը Գազայի հատվածում միջազգային անվտանգության ուժեր ստեղծելու վերաբերյալ բանաձևի նախագիծ է ուղարկել ՄԱԿ-ի ԱԽ-ին

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ամերիկացի պաշտոնյաները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մի քանի անդամներին Գազայի հատվածում Միջազգային անվտանգության ուժեր (ISF) ստեղծելու մասին բանաձևի նախագիծ են ուղարկել: Ենթադրվում է, որ օտարերկրյա զորախումբը վերահսկելու է տարածաշրջանը մինչև 2027 թվականը։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ փաստաթղթին հղում անելով, փոխանցում է The Insider-ը։

Այս նախագիծը հիմք կհանդիսանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների միջև բանակցությունների համար, իսկ բանաձևի քվեարկությունը սպասվում է առաջիկա շաբաթներին: Առաջին զորքերը նախատեսվում է տեղակայել Գազայի հատվածում մինչև հունվար, դրանք կմնան տարածաշրջանում մինչև 2027 թվականը՝ երկարաձգման հնարավորությամբ։

Նախագծի համաձայն՝ Միջազգային անվտանգության ուժերը պատասխանատու կլինեն Գազայի հատվածի՝ Իսրայելի և Եգիպտոսի հետ սահմանների անվտանգության, քաղաքացիական բնակչության և մարդասիրական միջանցքների պաշտպանության, ինչպես նաև պաղեստինյան ոստիկանության վերապատրաստման համար: Բացի այդ, Միջազգային անվտանգության ուժերը պետք է «կայունացնեն տարածաշրջանում անվտանգության իրավիճակը՝ ապահովելով հատվածի ապառազմականացումը»: Ենթադրվում է, որ զինվորականները, ըստ էության, կհսկեն ՀԱՄԱՍ-ի զինաթափումը՝ վերահսկելով ռազմական ենթակառուցվածքները, որոնք կարող են օգտագործվել զինյալների կողմից։

Լրատվամիջոցի հետ զրույցում ԱՄՆ պաշտոնյաներից մեկը Միջազգային անվտանգության ուժերն անվանել է «հարկադրանքի ուժեր», այլ ոչ թե «խաղաղապահներ»։ Օրինակ՝ Ինդոնեզիան, Ադրբեջանը, Եգիպտոսը և Թուրքիան պատրաստ են ուղարկել իրենց զորքերը, նշում է Axios-ը։

Միջազգային անվտանգության ուժերը կտեղակայվեն Գազայի հատվածում՝ Գազայի «Խաղաղության խորհրդի» կողմից հաստատված «միասնական հրամանատարության» ներքո, որը, ենթադրաբար, կգլխավորի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Ըստ էության, ուժերին կհանձնարարվի ապահովել անվտանգությունը Գազայի հատվածում անցումային շրջանում, որի ընթացքում Իսրայելը պետք է աստիճանաբար դուրս բերի իր ուժերը տարածաշրջանից, իսկ Պաղեստինի ինքնավարությունը պետք է իրականացնի բարեփոխումներ։ Բանաձևի նախագծում նաև ներառված է «Խաղաղության խորհրդի» ստեղծման դրույթ։ Փաստաթղթի հեղինակները կոչ են անում ընդլայնել դրա լիազորությունները որպես «անցումային կառավարման մարմին», որպեսզի Խորհուրդը կարողանա առաջնահերթություն տալ Գազայի հատվածի վերակառուցման ֆինանսավորմանը մինչև Պաղեստինի ինքնավարության կողմից բարեփոխումների ծրագրի ավարտը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս տարվա սեպտեմբերի վերջին հայտարարել էր հակամարտությանը վերջ դնելու՝ 20 կետից բաղկացած ծրագրի մասին: Ծրագիրը ներառում է փուլային հրադադար, պատանդների ազատ արձակում, ապառազմականացում և պաղեստինյան անկլավի վերականգնում: Առաջին մասը ստորագրվել է հոկտեմբերին, որից հետո կողմերը փոխանակել էին պատանդներով։

Հավելենք, որ ավելի վաղ ադրբեջանական իշխանական աղբյուրները հայտնել էին, որ Բաքուն դիտարկում է Գազայի ուժերի առաքելությանը միանալու՝ ԱՄՆ-ի առաջարկը, սակայն վերջնական որոշում չկա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի