ՀՀ-ն օգոստոսի 8-ից հետո որոշումներ է գաղտնազերծել․ ՀԿ-ներից մեկին 207 մլն դրամ է տրվել

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի վկայությամբ ստորագրված հայ-ադրբեջանական հռչակագրի ստորագրումից հետո ՀՀ կառավարությունը որոշումներ է գաղտնազերծել։

Խոսքը, մասնավորապես, «Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտ» ՀԿ-ին պետբյուջեից առանց մրցույթի դրամաշնորհ հատկացնելու մասին է։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմից ստացված գրավոր պատասխանից։

«Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտ» ՀԿ-ն բյուջեից 2025 թվականի համար ստացել է 38 մլն 941 հազար դրամ։ Նույնքան գումար ստացել է նաև 2021 և 2023 թվականներին։ Իսկ ահա  2022-ին և 2024-ին այդ գումարը՝ յուրաքանչյուր տարվա համար կազմել է 41 մլն 813 հազար դրամ։ 2020-ին էլ հատկացվել է 6,3 մլն դրամ։ Ընդհանուր այս գումարը կազմում է 207 մլն դրամ։

Ինչո՞վ է զբաղվում «Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտ» ՀԿ-ն

Այն հիմնադրվել է 2014 թվականին։ ՀԿ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ կազմակերպությունը հատկապես կենտրոնանում է նոր ժամանակների և արդի շրջանի պատմական ու մշակութային գործընթացների ուսումնասիրության վրա՝ միաժամանակ զարգացնելով հայաստանյան և սփյուռքյան գիտական կապերը։

«Պատմական ժամանակաշրջանի իմաստով Ինստիտուտը չունի հետազոտական սահմանափակումներ, բայց առաջնահերթություն է տրվում Նոր ժամանակներին կամ Արդիությանը վերաբերող ուսումնասիրություններին»,-ասված է ՀԿ-ի «Մեր մասին» բաժնում:

Թե ինչու է կառավարությունը 200 մլն դրամից ավելի գումար տվել այս ՀԿ-ին՝ գաղտնի որոշումներով և առանց մրցույթի, կառավարության գաղտնազերծված որոշումներում հիմնավորված չեն։ ՀԿ-ից ևս հրաժարվեցին Factor.am-ի հարցերին պատասխանել՝ առաջարկելով գրավոր տարբերակով դիմել։

Factor.am-ը գրավոր հարցմամբ դիմել է թե՛ վարչապետի աշխատակազմին, թե՛ ՀԿ-ին՝ պարզելու թե գումարներն ինչ նպատակով են ծախսվել։

Վարչապետի տիկնոջ կապերը «Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտ» ՀԿ-ի հետ

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը 2024 թվականի դեկտեմբերի 25-ին ֆեյսբուքյան հրապարակմամբ տեղեկացրել է, որ Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտի հետազոտողների և արվեստագետների հետ քննարկել է «Կրթվելը նորաձև է» արշավը։

Նշենք, որ ՀՀ պետական բյուջեից հասարակական կազմակերպություններին ևս դրամաշնորհներ են տրվել։ Մասնավորապես, 2025 թվականի պետական բյուջեով ՀԿ-ներին տրվող գումարը կազմել է 76 մլն դրամ։ Այս գումարից 12 մլն դրամը տրվել է Հանրային խորհրդին՝ աշխատանքների կազմակերպման համար, իսկ 25 մլն դրամը՝ ազգային փոքրամասնությունների խնդիրներով զբաղվող ՀԿ-ներին։ 

 

Նարեկ Կիրակոսյան