Ամփոփվել են նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդների հանրապետական ռազմամարզական խաղերի արդյունքները

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

Իջևանում կայացել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդների հանրապետական ռազմամարզական խաղերի 2018 թվականի եզրափակիչ փուլը. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Եզրափակիչ փուլի մրցումներին ներկա են եղել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը, նախարարի պաշտոնակատարի տեղակալ Սարգիս Ավագյանը, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Գաբրիել Բալայանը, հանրապետական զինվորական կոմիսարիատի ներկայացուցիչներ և այլ պաշտոնատար հյուրեր:

Նախազորակոչային և զորակոչային տարիքի հանրակրթական դպրոցների ավելի քան 100 աշակերտներ ուժերն են չափել նռնակի նետում (ուսումնական), 8-կիլոգրամանոց ուսապարկով և պատգարակով փոխանցավազք (4 x 50 մ), ձգումներ պտտաձողից, կրոսավազք (1000 մ), հրաձգություն և ինքնաձիգի քանդում-հավաքում մրցաձևերում:

Նռնակի նետում վարժությունում հաղթող է դարձել Գուրգեն Ղաբուզյանը (Երևան), ինքնաձիգի քանդում-հավաքում վարժությունում՝ Գևորգ Զարգարյանը (Տավուշի մարզ), ձգումներ պտտաձողից վարժությունում՝ Գևորգ Բարսեղյանը (Լոռու մարզ), 1000 մ կրոսավազք վարժությունում՝ Արկադի Գրիգորյանը (Գեղարքունիքի մարզ),  ինքնաձիգով հրաձգություն վարժությունում  Հովհաննես Թադևոսյանը (Արմավիրի մարզ), 8-կիլոգրամանոց ուսապարկով փոխանցումավազք (4 x 50 մ) թիմային մրցումներում լավագույնն է ճանաչվել Սյունիքի մարզի թիմը: Ընդհանուր թիմային հաշվարկով 1-ին տեղն է գրավել Տավուշի մարզը, իսկ 2-րդ և 3-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերը:

Հաղթողները պարգևատրվել են մեդալներով, գավաթներով, հուշանվերներով և պատվոգրերով, իսկ մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներն արժանացել են շնորհակալագրերի և հավաստագրերի: