Միջոցառում՝ նվիրված Ա. Իսահակյանի տուն-թանգարանի հիմնադրման 60 և Ա. Իսահակյանի ծննդյան 143-ամյակներին

Լուրեր

08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
Բոլորը

Ս. թ. հոկտեմբերի 30-ին` ժամը 15:30-ին, Ա. Իսահակյանի տուն-թանգարանում (Երևան, Զարոբյան 20) տեղի կունենա թանգարանի հիմնադրման 60 և մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանի ծննդյան 143-ամյակներին նվիրված հանդիսավոր միջոցառում, որին ներկա կլինեն գրականության և մշակույթի անվանի մտավորականներ:

Միջոցառման առաջին բաժնում նախատեսված է նաև թանգարանի հրատարակած` «Իսահակյանական մասունքներ» գրքի շնորհանդեսը: Գրքում ամփոփված են թանգարանում պահվող իսահակյանական մասունքները, որոնք ունեն շատ հետաքրքիր պատմություններ, և հենց այդ իրերն էլ կարծես խոսում և պատմում են մեծ գրողի մասին: Գիրքը նվիրված է թանգարանի հիմնադրման 60-ամյակին:

Միջոցառումը կշարունակվի համերգային ծրագրով: Կհնչեն Տիգրան Մանսուրյանի` Ավետիք Իսահակյանի խոսքերով գրված վոկալ ստեղծագործությունները: Համերգին ներկա կլինի նաև անվանի և սիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Մաեստրոն երգերի այդ շարքը նվիրում է իր սիրելի բանաստեղծին: