Եվրանեսթի պատմության մեջ առաջին անգամ մեր կողքին չենք տեսնում վրացի գործընկերներին․ Ռասա Յուկնևիչենե․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 13:50
50 տարով վարձակալված 10 հազար քմ այգին վերադարձվել է Սիսիան համայնքին
01.10.2026 | 13:45
Ո՞վ ա ինքը, որ ընդեղ նստի․ բոլոր միջոցները ձեռնարկելու եմ որ հեռանա․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:41
Նվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:33
Լրահոսը բացում ես` «ռեժիմը խուճապի մեջ է», բայց մարդիկ խորապես հավատում են խաղաղությանը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:27
Ալֆրեդ Սադոյան. «Շուտով կլսեք Հայաստանում մեր կողմից իրականացվելիք մեկ այլ ֆուտբոլային մեծամասշտաբ նախաձեռնության մասին»
01.10.2026 | 13:23
Թրամփը հայտարարել է, թե Flydubai-ի ինքնաթիռը կործանումից փրկել է իսրայելցի սանտեխնիկը
01.10.2026 | 13:14
Ահռելի ստվեր ունենք, բավարարված չեմ պայքարի տեմպերով. Փաշինյանը` ՊԵԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:08
NYMEX․ ոսկու ու արծաթի գինը նվազել է, պլատինինը՝ աճել
01.10.2026 | 13:03
Ազդակ չունենք. Փաշինյանը` գազի գնի թանկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:57
Նոր Արտագերսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը պատճառված վնասից 25.7 մլն դրամը վերականգնվել է
01.10.2026 | 12:48
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով
01.10.2026 | 12:39
Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ
01.10.2026 | 12:33
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:31
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:25
Արգենտինայի հավաքականը վստահ հաղթանակ է տարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովում ընթանում է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանի նիստը, որին ողջույնի խոսքով հանդիես եկավ Եվրախորհրդարանի պատգամավոր Ռասա Յուկնևիչենեն։

Նա անդրադարձավ Արևելյան գործընկերության երկրների զարգացմանը, որի գլխավոր նպատակը Եվրամիության մերձեցումն է նախկին ԽՍՀՄ 6 հանրապետությունների հետ՝ Ուկրաինա, Մոլդովա, Ադրբեջան, Հայաստան, Վրաստան և Բելառուս։ Յուկնևիչենեն խոսեց անկախանալու բարդ գործընթացի մասին, նշեց՝ այս նիստի շրջանակներում նաև խոսելու են տեղին ոնեցածի ազդեցությունների, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի իշխանության գալու, ինչպես նաև` ՌԴ ազդեցության տակ մնացած երկրների մասին, որոնք «այժմ տառապում են»։

«Իհարկե, դրական զարգացումներ նույնպես եղել են։ Այսօր Հայաստանում, Երևանում նույնպես կարևորագույն զարգացումներ ենք նկատում, նոր հնարավորություններ են ստեղծվում խաղաղության համար։  Այդ զարգացումները կարելի է պատմական անվանել։ Մյուս կողմից մենք տեսնում ենք Վրաստանի օրինակը։ Ինձ շատ ցավալի է մեր զեկույցներում կարդալ այն ամենը, ինչ տեղի է ունենում այնտեղ։ Ցավալի է նման գնահատականներ կարդալ մի երկրի մասին, որը տարիներ առաջ առաջատար երկիր էր, երբ խոսքը  Արևելյան գործընկերության, բարեփոխումների մասին է։ Եվրանեսթի պատմության մեջ առաջին անգամ մենք մեր կողքին չենք տեսնում վրացի գործընկերներին»,-նշեց պատգամավորը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վրաստանը հրաժարվել է մասնակցել Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանին, որն ընթանում է Հայաստանում։ Վրաստանի խորհրդարանի եվրոպական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլիի նամակում՝ ուղղված Եվրանեսթ Խորհրդարանական վեհաժողովին, հայտնել է, որ Եվրանեսթ ԽՎ-ի «վերջին գործողությունները լուրջ մտահոգություններ են առաջացնում՝ Վեհաժողովի հիմնադիր ակտի և Պրահայի Արևելյան գործընկերության գագաթնաժողովի համատեղ հռչակագրի հիմնարար սկզբունքների և նպատակների հետ դրանց անհամապատասխանության պատճառով»։ Ըստ Մախաշվիլիի՝ բազմակողմ երկխոսությունը, որը «նախկինում լայնորեն աջակցվում էր Վեհաժողովի մասնակիցների կողմից, ցավոք, անցյալում է»։

Եվգենյա Համբարձումյան