Սկանդալի կենտրոնում հայտնված Նարեկ Վանեսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Լուրեր

18.12.2025 | 16:53
«Շտկում եմ խառնաշփոթը». Թրամփը նախատոնական ուղերձում գովաբանել է իրեն, իսկ Բայդենին մեղադրել խնդիրների համար
18.12.2025 | 16:49
Եկել ենք մասնակցելու եկեղեցու պաշտպանությանը, կարծում եմ՝ չենք ձերբակալվելու․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 16:45
Բախում թույլ չտալու համար ենք այստեղ. Խուդինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 16:44
Դավիթ Խուդաթյանը` Դավիթ Առուշանյանի պաշտոնանկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 16:35
Կրեմլը՝ Թուրքիայի կողմից ռուսական C-400-ները վերադարձնելու մասին 
18.12.2025 | 16:27
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի նորանշանակ դեսպանին
18.12.2025 | 16:16
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
18.12.2025 | 16:15
Ինչ է կատարվում Մայր Աթոռում․ ՈՒՂԻՂ
18.12.2025 | 16:04
Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ շփումներ է ծրագրում․ Պեսկով
18.12.2025 | 15:55
ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է 901 միլիարդ դոլարի ռեկորդային պաշտպանական բյուջեն
18.12.2025 | 15:46
Ենթադրենք՝ բռնի ուժով կաթողիկոսին հեռացրին Մայր աթոռից, հետո՞․ սա խայտառակություն է աշխարհի առաջ․ Դավիթ Շահնազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 15:40
Արմեն Գրիգորյանը Լոնդոնում հանդիպել է ՄԹ վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոնաթան Փաուելի հետ
18.12.2025 | 15:36
ԱԱ-2022-ի մրցանակային հիմնադրամը ռեկորդային է լինելու
18.12.2025 | 15:28
Պատրաստ եմ ընդունել իր արժանապատիվ հեռացումը ապահովելու օրակարգով․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 15:24
Ոստիկանական պատ՝ Մայր Աթոռում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի՝ Նուբարաշենի հոգեբուժարանի, ղեկավար  Նարեկ Վանեսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել. «Քիչ առաջ հանդիպել եմ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ՓԲԸ անձնակազմի հետ, խոսել վերջին մի քանի իրադարձություններից։

Հիմք ընդունելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը, որ իմ կողմից գլխավորած բժշկական հաստատությունում իբր առանց համաձայնության պացիենտ է պահվում (սկզբունքորեն անհամաձայնություն է հայտնում ողջ բժշկական անձնակազմը) և դրանից հետո իմ և պաշտպանի գրասենյակի աշխատակցի միջև խոսակցությունը, որի ձայնագրությունը նույնպես կա և հրապարակված տեղեկատվությունը հեռու է իրականությունից, անհամադրելի եմ համարում իմ՝ որպես Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ՓԲԸ տնօրեն պաշտոնավարումը, և այսօր հրաժարականի դիմում եմ ներկայացնելու ՀՀ առողջապահության նախարարին։ Հարգանքով՝ Նարեկ Վանեսյան»,- ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Վանեսյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել էր հայտարարություն այն մասին, որ Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքումից հետո հոգեբուժարանից ազատ է արձակվել անձ, ով հոգեբուժարանում պահվել է առանց հիմքերի։ Հայտարարությունից հետո այդ հոգեբուժարանի ղեկավարը թույլ էր տվել անօրինական վարքագիծ: