Թբիլիսին պնդում է՝ նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խոստովանել է, որ ապօրինի եկամուտ է ստացել

Լուրեր

28.06.2026 | 20:50
Ցավով տեղեկացա բժիշկ Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Ավանեսյան
28.06.2026 | 20:00
«Կյանքս կտամ», քարսիթ՝ ոչ. ինչու են ճանապարհին երեխաներ մահանում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 19:46
Բեռլինում սահմանվել է ջերմության բացարձակ ռեկորդ՝ 149 տարվա դիտարկումների ընթացքում․ Լևոն Ազիզյան
28.06.2026 | 19:30
Ռուսաստանն ունի բավարար ուժ, միջոցներ և քաղաքական կամք, և դրանում ոչ ոք չպետք է կասկածի․ Պուտինը՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախընտրական համագումարում
28.06.2026 | 18:55
Վթարված մեքենայում հայտնաբերվել է նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
28.06.2026 | 18:42
Սաուդյան Արաբիայում ուղղաթիռի կործանման հետևանքով 14 մարդ է զոհվել
28.06.2026 | 18:20
Ձայնագրություններում ՀՀ քաղաքացիների հասցեին այնպիսի վիրավորանքներ կան, որ եթե այլ նպատակ հետապնդվեր, դրանք կհրապարակվեին․ ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 18:02
Չկա որևէ ուժ, որը վիճարկած լինի հրապարակված տեսագրությունները․ ՀԿԿ ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 17:35
Նախընտրական պաստառը պոկելու համար ձերբակալվածի մահվան գործով դեռևս որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 17:16
Անվավեր քվեաթերթիկները ևս ընտրողի կամքն են․ Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 16:37
Բագրատաշենի մաքսային կետում մաքսային ձևակերպումներն իրականացվել են անխափան և բնականոն ընթացքով. ՊԵԿ
28.06.2026 | 16:18
ՔԿ-ն ԱԱԾ-ի հետ համատեղ հանցագործություն է իրականացրել․ Արամ Օրբելյանին ընդհատեց Սեդա Սաֆարյանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 15:52
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ․ հավասարվել է 1993-ի արդյունքին
28.06.2026 | 15:38
Ձայնագրությունները մոնտաժված են եղել․ «Ուժեղ Հայաստանին» ահռելի վնաս է պատճառվել․ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 15:25
Պատմական շոգ Եվրոպայում․ Գերմանիան, Չեխիան և Դանիան նոր ազգային ռեկորդներ են սահմանել
Բոլորը

Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին համագործակցել է քննության հետ և խոստովանել է, որ հանցանք է կատարել, հայտտարարում է Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայությունը։

«Այսօր Իրակլի Ղարիբաշվիլին հարցաքննվել է Պետական ​​անվտանգության ծառայության կողմից և լիովին խոստովանել է փաստը, որ տարիներ շարունակ ապօրինի եկամուտ է ստացել: Հետևաբար, առաջիկա օրերին, առկա և լրացուցիչ ապացույցների հիման վրա, քննչական մարմինը կքննարկի նրա գործողությունների դասակարգման և նրա նկատմամբ խափանման միջոցի ընտրության հարցը, որը նույնպես կհայտարարվի հանրությանը»,- նշել է գերատեսչությունը։

Ղարիբաշվիլիի ձերբակալության մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Պետ​​անվտանգության ծառայության կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության ղեկավար Էմզար Գագնիձեն չի պատասխանել լրագրողների հարցերին, այդ թվում՝ ձերբակալության վերաբերյալ։

Հիշեցնենք՝ օրերս Պետանվտանգության ծառայությունը հայտնել էր, որ Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, Պետական ​​անվտանգության ծառայության  նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիի, նախկին գլխավոր դատախազ Օթար Փարցխալաձեի, ինչպես նաև նրանց հետ կապված անձանց և այլ նախկին պաշտոնյաների տներում կատարված խուզարկությունների արդյունքում առգրավվել է 7,002,200 դոլար և 136,000 լարի կանխիկ։

Կանխիկից բացի՝ խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են 198 զարդեր և ժամացույցներ, թանկարժեք նկարներ, հազարավոր էջանոց փաստաթղթեր, 50 բջջային հեռախոս և 119 էլեկտրոնային սարք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի