Վրաստանի նախկին վարչապետի, գլխավոր դատախազի և պետանվտանգության ծառայության ղեկավարի բնակարաններում խուզարկություններ են անցկացվել

Լուրեր

03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
Բոլորը

Վրաստանի Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ խուզարկություններ են անցկացվել նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, պետ​​անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիի և նախկին գլխավոր դատախազ Օթար Պարցխալաձեի բնակարաններում։

Գլխավոր դատախազ Գիորգի Գվարակիձեն ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ «առգրավվել են տարբեր էլեկտրոնային սարքեր, փաստաթղթեր և մեծ գումար»։ Հոկտեմբերի 17-ին խուզարկություններ են անցկացվել միաժամանակ 22 վայրերում։

«Քրեական գործերի հատկապես բարձր հանրային հետաքրքրության և կարևորության պատճառով հանրությանը տեղեկացնում եմ հետևյալի մասին․ տարբեր քրեական գործերի վերաբերյալ ընթացիկ հետաքննության շրջանակում Վրաստանի Գլխավոր դատախազության քննչական դեպարտամենտը, կոռուպցիայի դեմ պայքարի դեպարտամենտը և Պետական ​​անվտանգության ծառայության պետական ​​անվտանգության դեպարտամենտը համատեղ լայնածավալ միջոցառում են անցկացրել երկրի 22 վայրերում։ Այս գործերով ակտիվորեն ընթանում են քննչական, դատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Հանրությունը տեղեկացվում է հետաքննության ընթացքի և արդյունքների մասին»,- հայտարարել է  Գվարակիձեն։

Նա չի պատասխանել լրագրողների հարցերին և չի մանրամասնել, թե ինչ հոդվածներով է սկսվել հետաքննությունը։

Ավելի վաղ լրատվամիջոցներում պարբերաբար լուրեր էին շրջանառվում Վրաստանի  նախկին վարչապետ, իշխող կուսակցության նախկին առաջնորդ Իրակլի Ղարիբաշվիլիի հնարավոր ձերբակալության մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի